Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը
ՄշակութայինՀայաստանի թատերական գործիչների միությունից խորը ցավով հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ Բագրատ Գեւորգյանն աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ 1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան։
2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։
2014 թվականին` ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»-ի, 2018 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բ. Գեւորգյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին։
ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում, ժամը` 14.00-ին: