Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը

Եթե չգնանք քաղաքական դաշտի առողջացման, հարց չենք կարողանալու լուծել. Սուրեն Պետրոսյան

Ներքաղաքական

«Ժողովրդական համախմբում» կուսակցությունը հայտարարություն էր արել, թե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ նախկին-ներկա փակուղուց դուրս գալու նպատակով արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքական դերակատարներին եւ բոլոր ցանկացողներին, որոնք նախանշված երկու սկզբունքների շուրջ ունեն փոխհամաձայնություն, հրավիրում են կլոր սեղան քննարկման: Իսկ սկզբունքները հետեւյալն էին` գործող իշխանությունների հեռացում ու նախկին բոլոր իշխանությունների վերարտադրության եւ նրանց հետ համագործակցության բացառում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ` կայացած քննարկումից հետո:

— Նկատեցինք, որ հայտնի քաղաքական ուժերից որեւէ մեկը ներկա չէր քննարկմանը: Իրականում քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Ձեզ,  եւ որքանո՞վ արդարացվեցին սպասումները:

— Թիվն իրականում չեմ կարող ասել, բայց եղել են արձագանքողներ, որոնք պատրաստակամություն հայտնել են մասնակցել քննարկումներին: Ինչպես տեսաք, այո, քաղաքական ուժեր չկային, կային ավելի շատ անհատներ, որոնք այս օրակարգով հետաքրքրված էին: Իսկ ակնկալիքները չեմ կարող ասել` արդարացան կամ չարդարացան, որովհետեւ սրանից առաջ եղել է էլի հանդիպում, եւ մի շարք արտախորհրդարանական ուժեր համախմբվել էին իրար հետ ու վերջում եկել կոնսենսուսի, որ պետք է գնան խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցության: Մինչդեռ սա մեր առանցքային սկզբունքներից մեկն է, որ պետք չէ նրանց հետ գնալ համագործակցության: Հետեւաբար, նաեւ տրամաբանական է, որ քաղաքական ուժեր չէին մասնակցում քննարկմանը: Որեւէ քաղաքական գործընթաց աշխարհի ողջ պատմության մեջ չի եղել, որ այն մեծամասնությունն իրականացնի, մշտապես այն իրականացրել են որակյալ փոքրամասնությունները: Չեմ ասում, թե այդ որակը մենք ենք, բայց այդ հայտը ներկայացրել ենք եւ մինչեւ վերջ, բնականաբար, գնալու ենք` անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կլինեն: Ի դեպ, մեր նախանշած երկու գլխավոր սկզբունքին գումարվել է եւս երկուսը: Բացի այն, որ իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, եւ նախկին իշխանությունները կամ նրանց ածանցյալ մարդիկ չպետք է վերարտադրվեն, նաեւ չպետք է լինի հակարեւմտամետ եւ հակառուսամետ դիսկուրսը: Մեր քաղաքական համակարգի կարեւոր խնդիրներից է այն, որ բոլորը փրկություն ման են գալիս բեւեռների մեջ, այնինչ պատմության մեջ չի եղել դեպք, որ ինչ-որ մեկը արտաքին վեկտոր ընտրելով` դառնա անվտանգ:

— Ձեր նշած սկզբունքներով մերօրյա քաղաքական դաշտում ո՞ր ուժերին եք  համարում համախոհ, որոնց հետ պատրաստ եք համագործակցել:

— Անուններ չեմ կարող ասել: Իհարկե, կարող է ես սխալվում եմ, չեմ հավակնում բացարձակ ճշմարտության, բայց մեր նշած սկզբունքները շատ կարեւոր առանցքային ֆիլտրացիոն մեխանիզմ է: Այն ամենեւին էլ նախասիրությունների մասին չէ: Ամենակարեւոր խնդիրը նույնականացնելն է իրավիճակը: Երբ հիվանդը գնում է բժշկի մոտ, բժիշկն առաջնահերթ դեղամիջոցներ չի առաջարկում, այլ նախ ախտորոշում է եւ նույնականացնում է, թե ինչ խնդիրներ ունի: Մենք պետք է կարողանանք ի սկզբանե նույնականացնել, թե ինչ քաղաքական դաշտում ենք:

— Այլ կերպ ձեւակերպեմ հարցս` այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում Ձեր նշած սկզբունքներին համապատասխան որեւէ քաղաքական ուժ կա՞:

— Համոզված եմ, որ եթե այդպիսի ուժեր չլինեն, ապա անհատներ գտնվելու են: Եթե այս գործընթացն ավելի հանրայնանա, առավել քան համոզված եմ, որ ձնագնդի էֆեկտ է ունենալու: Իրականում մենք պետք է կարողանանք նախ այս բեւեռվածությունն ու ամենակարեւորը` փակ շղթան հաղթահարել: Մենք խոսում ենք, որ արարող ազգ ենք, բայց տեսնում ենք, որ ներքաղաքական դաշտում կա երեք նախագահների վեկտոր եւ, որպես իշխանություն, վերարտադրվում է նրանցից մեկի վեկտորը: Պետք է կարողանանք ճեղքել այս շղթան, որովհետեւ իրավիճակը 180 աստիճան փոխվել է, բայց այսօրվա գեներացվող օրակարգերը, մարդիկ, մնացել են նույնը: Կարծես, մեզ հետ որեւէ բան չի փոխվել, ու մենք անընդհատ ուզում ենք գնանք հետ, որպեսզի ապագայում դառնանք ավելի մրցունակ: Սա նույնիսկ մշակութաբանորեն, փիլիսոփայորեն, ամեն առումով նոնսենս է: Պետք է առաջ շարժվել:

— «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն էլ էր ասում` «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա»: Ի՞նչ եք անելու, որ չվերածվեք նեոԱԺԲականների:

— Նշածս վերջին երկու սկզբունքները ֆիլտրացիոն մեխանիզմի ամենակարեւոր բաղադրիչներն են: Բոլորս շատ լավ գիտենք, որ ԱԺԲ-ն իր խոսույթում, որպես պետության փրկություն, առաջարկում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն: Այսինքն` հակառուսական եւ պրոարեւմտյան քաղաքականություն: Այնպես որ, իրենք հաստատ մեր նշած ֆիլտրի միջով չեն անցնելու: Իրականում եթե չառերեսվենք մեր խնդիրների հետ, չախտորոշենք այն եւ չգնանք առաջին հերթին ներքուստ առողջացման, արդիականացման քաղաքական դաշտում, մենք հարց չենք կարողանալու լուծել: Մինչդեռ հիմա, գուցե սխալվում եմ, բայց նույն ԱԺԲ-ի առաջարկած Հայաստանի փրկությունն` արտաքին վեկտորի փոփոխությամբ, ինձ համար ազգային անվտանգության սպառնալիք է: Մյուսը ուժը, որը կտեսնի փրկությունը Ռուսաստանի մեջ, էլի նույնը կասեի: Փաստացի, այսօր այլ օրակարգ չի գեներացվում:

— Երկրորդ կապիտուլիացիային հինգ պակաս իրավիճակում, չե՞ք կարծում, որ զուտ կենաց ասել է դառնում, թե պետք չէ հենվել որեւէ գերտերության վրա:

— Ոչ թե հենվել, այլ համագործակցել պետք է: Բայց եթե մենք կապիտուլիացիային հինգ ենք պակաս, ինչպես Դուք եք ասում, հավատացած եղեք այդ պարագայում մենք այլեւս կորցրած ենք լինելու ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Իսկ եթե նույնիսկ ուզում ենք ինչ-որ ժամանակ անգամ վեկտոր ընտրենք, պետք է կարողանանք այդ որոշումը կայացնելու ունակություն ունենալ: Մինչդեռ չունենք այս պահին, յուրաքանչյուր կողմ մեզնից կարողանում է ստանալ այն, ինչ պահանջում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода