Տրամադրված են մինչեւ տարեվերջ ստորագրել…
ՆերքաղաքականԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, անդրադառնալով խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրման հնարավորությանը, նշեց, որ պետք է հասցեագրվեն բոլոր խնդիրները:
— Սա առաջարկ է, որ հնչել է մեր կողմից, եւ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ կլինեն, եւ ըստ այդմ՝ առաջ կշարժվենք: Կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են: 29.800 քառ. կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչն ինքնին նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքում այս պահին գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր:
— Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր համարո՞ւմ եք:
— Որեւէ մեկը չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, որովհետեւ այն մեծապես կախված է Ադրբեջանից: Հայաստանի Հանրապետությունը տրամադրված է մինչեւ տարեվերջ ստորագրել: Ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձեւաչափով, ինչ ժամկետներում եւ բովանդակությամբ կստորագրվի պայմանագիրը: