Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները Մոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալու Պոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ Շարմազանով Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը Փաշինյանին

ՌԴ դերը կամ՝ ՀՀ-ն պետք է ճիշտ շեշտադրումներ դնի իր արտաքին քաղաքական կուրսի մեջ. քննարկում

Ներքաղաքական

Այսօր ՀՀ հասարակությանը հուզող կարեւորագույն խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այս մասին «Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:

Անդրադառնալով Սոչիում եւ Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպումներին, Սաֆարյանն ասաց, որ աշխարհաքաղաքական ուժային խոշոր կենտրոնների միջեւ գոյություն ունի մրցակցություն ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում, եւ պետք է փորձել հասկանալ՝ այդ մրցակցությունը լա՞վ է, թե՞ վատ եւ արդյոք համապատասխանում է մեր ազգային շահերին:

«Իմ խորին համոզմամբ, այն, որ Սոչիի համաձայնության տակ դրված ստորագրություններով կողմերը հանձն են առել ուժ չկիրառել՝ սա կարեւոր, լուրջ եւ անփոխարինելի ներդրում է կայունության հաստատման հարցում: Սոչիի հռչակագիրը եւս մեկ անգամ գալիս է վկայելու, որ բանակցությունները ՌԴ միջնորդությամբ այլընտրանք չունեն, եւ կարող եմ պնդել, որ Ռուսաստանն ունի նախապատվելի կարգավիճակ այս հակամարտության կարգավորման միջնորդության գործում եւ խաղաղության հաստատման հարցում»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Արեւմուտքի դերակատարությանը, Սաֆարյանը մատնանշեց՝ առկա է մրցակցություն, որը մեզ համար վտանգավոր չէ, այլ հակառակը՝ գալիս է լրացնելու մեր արտաքին քաղաքականության կոնցեպցիան:

«Այո, միջնորդ կողմերը իրար մեջ ունեն մրցակցություն եւ նրանց նպատակն է ամրապնդել իրենց դերը Հարավային Կովկասում: Բայց եթե Հայաստանը 2020-ից հետո շարունակում է պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ, բա էլ ինչպե՞ս կարող էինք այս կոնցեպտը առաջ մղել, եթե չենք օգտվում այդ ուժային միջնորդների ջանքերից: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ընդունած բանաձեւի համար, բայց մենք հասկանում ենք նաեւ, որ որքան էլ հզոր է Ֆրանսիան, նա միայնակ չի կարող դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միասնությունն է՝ ՌԴ, Ֆրանսիա եւ ԱՄՆ մեծապես մեզ օգնելու լինել ավելի ուժեղ, անկախ ու ինքնիշխան Ադրբեջանի հետ հարցերում»,- շեշտեց Արամ Սաֆարյանը:

ՀՀ-ն, ըստ նրա, բարյացակամ պետք է վերաբերվի այս երեք երկրների, կառուցողական դիրքերից հանդես գա եւ չփորձի փոխարինել մեկը մյուսով. «Պետք է հասկանանք, որ ՌԴ-ն ունի ամենամեծ դերը հակամարտող կողմերի վրա: Մյուս միջնորդները նույնպես ունեն մեծ ազդեցություն Հարավային Կովկասի վրա եւ նրանց ներկայությունը պետք է դարձնել ՀՀ համար օգտակար»,- հավելեց նա:

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը իր խոսքում փաստեց, որ այսօր Հարավային Կովկասում տեղի է ունենում մի իրադարձություն, որին մենք երկար ենք սպասել. ռուս-թուրքական այս իրավիճակային դաշնակցությունը, կարծես թե, տալիս է իր պտուղները եւ առաջին անգամ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին: Նման բան երբեք չի եղել, ասաց նա: «Բնական է, որ ՌԴ ջանքերը՝ Թուրքիան վերածել գազային կամ հացահատիկային հաբի, մի օր իր արդյունքները տալու են: Այսօր արդեն Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներ պատրաստելու եւ իր երկրում կիրառելու մեջ, ինչը զարմանալի է, քանի որ նույն Թուրքիան էլ նույն այդ  ահաբեկիչներին օգտագործեց մեր դեմ երկու տարի առաջ”,- ասաց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է. «Ադրբեջանն ինքն իրեն հակասում է. մի կողմից, ասում է, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից, բայց մյուս կողմից օրը ցերեկով կրակում հենց այդ խաղաղապահների ուղղությամբ, հաստատելով նրանց մնալու անհրաժեշտությունը: Պետք է հասկանանք, որ Բրյուսելում, Վաշինգտոնում չի լուծվելու արցախահայության անվտանգության հարցը, պայմանագիրն էլ կնքելու են ու հաջորդ օրն իսկ մոռանան դրա մասին: Այդ մայրաքաղաքներում միայն լուծվելու է Ուկրաինային այլընտրանքային ճանապարհ ստեղծելու հարցը, որով էներգակիրները Եվրոպա կհասնեն, ինչը պետք է արվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով»,- շեշտեց նա:

Բալասանյանը նշեց նաեւ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը տարածաշրջանում կարող է լինել նաեւ Իրանը, որն ունի ՌԴ հետ ջերմ հարաբերություններ բոլոր ոլորտներում, եւ դեմ գնալ ՌԴ-ին՝ նշանակում է դեմ լինել նաեւ Իրանին: «Ուղղակի ցավակցել հայ ժողովրդին՝ դա մի բան է, իսկ ռեալ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մեկ այլ: Ու որքան էլ փորձեն ՌԴ վարած քաղաքականությունը, նրա ջանքերը չնկատել, իրականությունը շատ ցցուն է այն չտեսնելու համար»,- հավելեց նա:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն էլ շեշտեց, որ մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ: Նրա խոսքով, վերջին երեք տասնամյակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իներտ դեր ստանձնած կենտրոնները այսօր չափազանց աշխուժացել են, ինչը ստիպում է փորձել հասկանալ, թե ինչն է նրանց ակտիվության պատճառը.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավորություն է տալիս ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, այլեւ հետագայում Իրանին թիրախավորելու համար: Գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ մաշեցնեն Ռուսաստանի ռեսուրսներն ու ուժերը եւ թուլացնեն՝ շրջապատելով ՌԴ սահմանները ակտիվ հակամարտության օջախներով»,- ասաց նա:

Եվ այս իմաստով, կարծիք հայտնեց Քեռյանը, Արեւմուտքին ձեռք չի տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Իսկ ահա ՌԴ-ին ձեռնտու է կայունությունը Հրվ.Կովկասում, քանի որ այն ազատում է իր ռեսուրսները. ՌԴ-ն ունի շատ մեծ էներգետիկ ու տնտեսական պլաններ, իսկ դրա համար կայունությունը գլխավոր նախապայմանն է:

Քեռյանը նաեւ նշեց, որ ՀՀ համար Ադրբեջանն ու Թուրքիան, իհարկե, թշնամի պետություններ են, հաշվի առնելով նրանց նկրտումները, այդ թվում եւ հայության էթնիկական զտումների մղումները, բայց միաժամանակ մեզ պետք է դաշնակցել այն երկրի հետ, որն առավել մեծ ազդեցության լծակներ ունի այս երկու պետությունների վրա: Իսկ դա միանշանակ ՌԴ-ն է: Եվ պետք չէ մոռանալ, ավելացրեց նա, որ այսօր, երբ ՀՀ դերակատարումը Արցախի անվտանգության ապահովման հարցում զրո է, արցախահայության ֆիզիկական գոյությունն ապահովում են ՌԴ խաղաղապահները, ինչպես նաեւ պահում հայ-թուրքական սահմանի անառիկությունը. «Եվ եթե չունենանք պռոռուսական քաղաքականություն, ապա շատ արագ կգնանք Ալեքսանդրապոլ-2-ին»,- հավելեց Գարիկ Քեռյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ, անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին ու կոնկրետ մեր տարածաշրջանի գործընթացներին եւս այն կարծիքին է, որ նախեւառաջ պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Արեւմուտքը: Ըստ նրա, Արեւմուտքին պետք են էժան էներգակիրներ եւ գլոբալ առեւտրային ճանապարհներ՝ Մեծ Բրիտանիայից Չինաստան, եւ հենց այս երկու կարեւոր հարցն է, որ հուզում է Արեւմուտքին: Իսկ մեր տարածաշրջանում խոշոր էներգակիրների պաշարներ ունեն Ռուսաստանն ու Իրանը, հիշեցրեց նա:

ՌԴ-ին թուլացնելու համար Արեւմուտքը այլ նպատակներ էլ ունի. «Ռուս խաղաղապահները լուրջ գլխացավանք են այսօր Արեւմուտքի համար, քանի որ նրանք ապահովում են արցախահայության անվտանգությունը, դրանով խանգարելով նրանց արտագաղթել՝ ադրբեջանական վտանգից ելնելով: Մի կողմից էլ, Արեւմուտքը փորձում է պարտադրել, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Այս երկուսի հետեւանքը կլինի Հայաստանից վերջնականապես Ռուսաստանին դուրս մղելը»,- հավելեց նա:

Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, անդրադառնալով աշխարհում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին նշեց, որ Հայաստանը նոր մարտահրավերների առաջ է հայտնվել, եւ մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ տարբերակներ ու լուծումներ կան դրանց լուծման համար: Եվ մի բան էլ՝ ճիշտ գնահատի հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց կարեւորությունը մեր անվտանգության տեսանկյունից.

«Ադրբեջանն ու Թուրքիան ամեն օր սպառնում են մեզ նոր պատերազմով, արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող ուժերն ակտիվացրել են իրենց գործունեությունը մեր տարածաշրջանում, Արեւմուտքը ամեն ջանք գործադրում է ակտիվանալու համար, որի արդյունքում նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին թե՛ տարածաշրջանից, թե՛ ՀՀ-ից: Սակայն Հայաստանը, որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, պետք է հստակ դա գիտակցի, ճիշտ շեշտադրումներ ընտրի, որոնք չեն վնասի ո՛չ դաշնակցային հարաբերություններին, ո՛չ էլ իր ազգային շահերին»,- ասաց Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ իշխանություններին այդ հարցում աջակից պետք է լինի նաեւ փորձագիտական հանրությունը:

Նշենք, որ Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցեցին շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, փորձագետներ:



Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода