Պուտինի այցը Հայաստան հոգեխանգարմունքի դուռն է հասցրել ՀՀ սորոսամերձ ու արեւմտամետ հատվածներին. Բալասանյան
Ներքաղաքական
«Պուտինի ապագա այցը Հայաստան հոգեխանգարմունքի դուռն է հասցրել ՀՀ սորոսամերձ ու արեւմտամետ հատվածներին։ Մի խելոք կոչ է անում անձնագրերով մոտենալ ԵՄ եւ ԱՄՆ դրոշներ ստանալու (ստեղ են ասել թաղեմ ես ձեր խելառ...), էն մեկը կոչ է անում հուշարձաններ տեղափոխել Երեւանի կենտրոնից։ Լավ որ էտ ցուցումները ստանում եք, մի հատ կարդո՞ւմ եք, թե ինչ են ձեզանից ուզում ձեր կուրատորները, թե ձեր մոտ ամեն ինչ ավտոմատի վրա է դրված: Հիմա մի քանի ձրի լայվխակ ձեր հավատարմությունը էլ ավելի ապացուցելու համար։ Ուրեմն՝ սենց։ ՌԴ նախագահի այցի օրերին.
1. դեմոնստրատիվ հաց չեք գնում խանութներից, որովհետև հացը մեր երկիրը ներկրում է ձեր լեզվով ասած Ռաշստանից
2. լույս չեք վառում ձեր օֆիսներում, տներում, քանի որ հոսանքը ռուսական է
3. ձեր մեքենաները չեք լիցքավորում բենզինով կամ գազով, որովհետեւ վառելիքը եւս գալիս է էն ձեր չսիրած երկրից
Ցուցակը շարունակական է եւ բաց լրացումներ կատարելու համար։ Ժամանակը գնաց», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: