«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթին Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը

Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան. Բաբայան

Ներքաղաքական

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` խաղաղության պայմանագրի առաջարկվող ռուսական տարբերակը, եթե պարունակում է արցախահայության անվտանգության երաշխիքներ, ով էլ այն ընդունի կամ չընդունի, նորմալ, ադեկվատ ժողովրդի մասը պետք է ընդունի:

— Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռուսական տարբերակի մոտեցումների առումով Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե կոնսենսուսային վիճակ է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հիմա եթե իշխանությունը սա ընդունել է, մենք` որպես ընդդիմություն, ասենք` սխա՞լ եք արել: Կա տարբերակ` Արցախի հարցի էջը բաց թողնել եւ անդրադառնալ հետագայում, որն առաջարկում է Ռուսաստանը` տալով արցախահայությանն անվտանգության երաշխիքներ` ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը: ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի զորքերը չեն գալու կանգնեն Արցախում, իսկ ռուսական ստորաբաժանումներն Արցախում են: Այս փաստը պետք է ընդունել: Եթե այսպիսի տարբերակ առաջարկեր Արեւմուտքը, այն ժամանակ կասեինք` ի՞նչ անենք, որ Արեւմուտքն է առաջարկում, պետք է ընդունել, բայց չի առաջակում: Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության մեջ Արցախի վերաբերյալ ամեն ինչ ասված է: Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ընտրվում է արեւմտյան տարբերակը որեւէ շահեկան բան չի լինելու արցախահայության համար եւ խնդիր է դառնալու: Սա ընդդիմություն-իշխանություն հարց չէ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական հարց է: Հետեւապես, ով ընդունում է, որ ռուսական կոնտիգենտի ներկայությունն Արցախում, ճիշտ քայլ է անում` անկախ նրանից` կլինի Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ, ինձ չի հետաքրքրում: Ինձ համար կարեւոր է, որ մեր երկրի անվտանգությունն իրականում պաշտպանված լինի: Անիմաստ հեքիաթների հետեւից մենք իրավունք չունենք գնալու, նժարին մարդկանց կյանքի խնդիրն է դրված:

— Այսօր Երեւան է ժամանում ՌԴ նախագահը, իսկ վաղը կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:

— Նախ չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան: Նա ինչ-որ մի նորություն իր հետ բերելու է: Բացի այդ, ՌԴ նախագահի այցով կփակվի այն խոսակցությունների էջը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից կարող է դուրս գալ, կամ ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից: Կհստակեցվի նաեւ, որ  Հայաստանի միակ եւ կարեւորագույն ռազմական դաշնակիցը ՌԴ-ն է, եւ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին պարտավոր է իրականացնել որոշակի զսպող գործառույթներ, ինչի վերաբերյալ կային որոշակի բամասանքներ, դժգոհություններ: Կարծում եմ` այդ հարցերի պատասխաններն իր հետ բերելու է ՌԴ նախագահը:

— Ի դեպ, ծռերի ԱԺԲ-ն եւ այլ արեւմտամետներ բողոքի ակցիաներ են պլանավորում` ընդդեմ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի: Ավելին` նույն ԱԺԲ-ն Ռուսաստանին թշնամի է որակում, եւ դրա վրա աչք է փակում հայաստանյան իշխանությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Իշխանությունը վաղուց չի արձագանքում, երբ բացահայտ Երեւանի փողոցներում այլ պետությանը թշնամի են համարում եւ նման հայտարարություններ անում: Մանավանդ, երբ այլ պետությունը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ բարեկամ ժողովուրդը, սա անթույլատրելի է բոլոր առումներով: Բայց իշխանությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու եւ չլսելու մեխանիզմ: Չնայած մի պահ եղավ, երբ այդպիսի ակցիաներից մեկի ժամանակ ինչ-որ ակտիվիստների բերման ենթարկեցին: Սակայն կարծում եմ` որոշակի լրջություն այն չէր պարունակում իր մեջ: Իսկ իրենց ակցիան, որ վառված ջահերով գոռում էին. «թշնամի», ֆաշիզմի հոտ էր գալիս այդ ամենից: Սա լավ բանի չի բերելու մեր երկրին եւ մեր ժողովրդին: Ուստի` սթափության կոչ եմ անում մարդկանց: Թող մի քիչ մտածեն Հայաստանի ապագայի մասին, քան թե հավատան արեւմտյան գեղեցիկ փաթեթավորված հեքիաթներին: Թե ինչ ենք ցանկանում ունենալ, ինչ ենք երազում, այլ է, բայց մենք ապրում ենք մի իրականության մեջ, որն ունի իր կանոններն ու անկյունները, որը պետք է լավ պատկերացնենք, այլ ոչ թե գոռանք` «ազատ-անկախ», «հեռացիր-մոռացիր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода