Ժիրոն ու իր թայֆեն ուղղակիորեն կառավարվում են Հայաստանի ու Արցախի թշնամիների կողմից. Աղաջանյան
Ներքաղաքական
«Փաշինյան Նիկոլի իշխանությունը Հայաստանի եւ հայ ազգի գլխի բերած բազում փորձանքներից ու ողբերգություններից բացի, մի դրական գործ, այնուամենայնիվ, կատարեց. այն լյուստացիայի ենթարկեց գաղտնի գործակալներին, մեր հասարակության ներսում բուն դրած թուրք-ադրբեջանական բջիջներին: Մինչեւ փաշինյանական իշխանությունը հասարակության մի մասը մտածում էր, թե Սեֆիլյան Ժիրոն ու իր թայֆեն հայրենասերներ են ու Արցախի պաշտպաններ, բայց Փաշինյանի իշխանության շնորհիվ պարզվեց, որ նրանք Արցախի հանձնման ուղղակի մասնակիցներ են, դրա շահառուներ:
Ժիրոյի բանդան ոչ միայն հայ ոստիկան սպանեց ու հայ երեխաների որբացրեց, այլ ամբողջ պատերազմի ժամանակ մի փամփուշտ չարձակեց թուրքի ուղղությամբ, պատճառաբանելով, թե Փաշինյանն արգելու է իրենց Արցախ գնալ: Հիմա արդեն պարզ է, որ այդ թայֆեն ուղղակիորեն կառավարվում է Հայաստանի ու Արցախի թշնամիների կողմից, հիմա այդ թշնամին սրանց հրահանգել է փողոց դուրս գալ ու պայքարել Հայաստանի ու Արցախի փաստացի անվտանգությունը պաշտպանող Ռուսաստանի դեմ: Սրանց ուզածն այն է, որ ռուսական զորքը Արցախից ու Հայաստանից դուրս գա, թուրքն էլ տիրանա Արցախին ու Հայաստանին:
Ժիրոն ու իր բանդան առայժմ պաշտպանված են Փաշինյանի իշխանության կողմից, բայց ինչ է լինելու սրանց հետ, երբ Հայաստանում ազգային ու հայրենասեր իշխանություն կհաստատվի, որը կպայքարի ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի հավերժ թշնամի Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, այլ առաջին հերթին դրանց Հայաստանում բուն դրած կամակատարների դեմ: Առանց թուրքի Հայաստան», - գրել է «Ազգային արժեքների պաշտպանության ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ: