«Հայաստան» դաշինքում մանդատներ վայր դնելու թեման շարունակում է մնալ ակտուալ
ՆերքաղաքականՉնայած հերքումներին` «Իրավունքի» տեղեկություններով «Հայաստան» դաշինքում մանդատներ վայր դնելու թեման շարունակում է մնալ ակտուալ: Այս հարցի շուրջ բուռն քննարկումները չեն դադարում: Թեմայի կիզակետում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ եւ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ, որոնցից առաջինը գործուղման, մյուսը` վիրահատության պատճառաբանությամբ, այդպես էլ չվերադարձան խորհրդարան նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱԺ հերթական նիստերին: Իշխան Սաղաթելյանը գիտակցում է, որ իր վերադարձը վերջ կդնի «Դիմադրություն» շարժման համակարգողի պատվավոր կոչումից, իսկ Արամ Վարդեւանյանը երիտասարդական սկզբունքայնություն է փորձում դրսեւորել: Իսկ դաշինքի ղեկավար կազմում լավ գիտակցում են, որ նրանց մանդատների վայր դնելը ուղիղ հարված կարող է լինել դաշինքի հեղինականության վրա, որին կհաջորդի այլ պատգամավորների մանդատները վայր դնելու գործընթացն ու կառաջացնի համախոհների էլ ավելի լայն հիասթափությունը: Ուստի` ամեն կերպ նրանք փորձում են կանխել այն` հորդորելով անգամ խորտակվող նավում միասնականություն դրսեւորել` հաշվի առնելով միասին անցած քարքարոտ ճանապարհը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ