Փոխարժեք: $ , ,
Չփորձել խաղալ կրակի հետ, հակառակ պարագայում այդ կրակը կվերածվի անմրցելի հրաբխի․Իրանի հայ պատգամավորը բացառիկ մանրամասներ ներկայացնում Էրդողանը Ալիեւի հրավերով մեկնում է Նախիջեւան. ինչ սպասել 12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով Որոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, հայ պատգամավորը ողջունում եւ օգնում է Էրդողանի հայատյաց ծրագրին․Բացառիկ մանրամասներ Թուրքիայի նախագահ Էրդողանը վաղն այցելելու է Նախիջևան Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ Միրզոյան Լեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց հիմա դա անցյալում է․ Հաջիև Երկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան

Որոշել են իրենց պարգեւավճարները ստանան՝ զոհվածների ծնողների վրա կեղծ բողոքներ գրելով. Անի Կարապետյան

Ներքաղաքական

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջով, որպեսզի պատասխանատվության ենթարկեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողների ՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ այդ օրը, չնայած զոհված հերոսների ծնողների դիմադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նրանց բռնի ուժով «Եռաբլուր»-ից հեռացնելով՝ հասավ զավակների շիրիմներին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ, քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով զարմանալիորեն հայտնվել է վերոնշյալ ծնողների անունների շարքում: Մինչդեռ նա երբեք զոհվածի ծնող կամ ընտանիքի անդամ չի ներկայացել, բայց մշտապես եղել է զոհվածների ընտանիքների կողքին:

— Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ձեզ եւ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների մի շարք ծնողների ոստիկանությունը դատի է տվել:

Կադրերը կան, փաստերը կան, որ սեպտեմբերի 21-ին բոլորի աչքի առաջ ՀՀ ոստիկանությունը հատեց բոլոր իրավական, բարոյական, մարդկային կարմիր  գծերը, երբ հայհոյանքներով, բռնություն գործադրելով՝ զոհվածների ծնողներին բերման ենթարկեց: Բայց պարզվում է՝ սա դեռ իրենց անբարոյական վարքագծի կուլմիանացիան չէր: Սրանք հիմա էլ որոշել են իրենց պարգեւավճարները ստանան՝ զոհվածների ծնողների վրա կեղծ բողոքներ գրելով:

— Այդ միջադեպից անցել է երկու ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով կարմիրբերետավորներից կամ հրաման տվողներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝ հենց զոհվածների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար: Իսկ հիմա էլ իրենցից տուժածներին են որոշել դատի տալ: Ո՞րն է տրամաբանությունը:

Ճիշտ եք, այդ միջադեպից անցել է երկու ամիս, բայց գործը սառեցված է, ի՞նչ մեկնաբանություն սրան, եթե ոստիկանությունը չի ծառայում ՀՀ քաղաքացուն, այլ դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման կառույցը, ոստիկանապետն էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքը վերածվել է ընդամենը շարքային անվտանգության պետի: Ես երբեք դրական կարծիք չեմ ունեցել նիկոլյան ռեժիմում աշխատող պաշտոնյաների վերաբերյալ, բայց կար ժամանակ, երբ Վահե Ղազարյանն իրեն մասամբ ադեկվատ ոստիկանապետի նման էր դրսեւորում, ինչը բավականին լավ ու դրական էի գնահատում, բայց, ինչպես տեսնում ենք, դժվար է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ ու չփչանալ:

— Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել՝ այս իրավական գործընթացի համատեքստում: Պայքարելո՞ւ եք՝ արդարության հասնելու համար, թե՞ պատրաստ եք վճարել, այսպես ասած, վարչական տույժը:

Ի՞նչ վարչական տույժ, ինչի՞ համար, ինչի՞ մասին է խոսքը, ծիծաղելի է... Երբ ծնողներին հայհոյող բերետավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն, խոսք եմ տալիս, որ իրենց բալիկներին այդ վարչական տույժի չափով շոկոլադ կուղարկեմ: Ո՛չ մի վարչական տույժ մտադրություն չունեմ վճարելու, քանի որ ոչ մի իրավախախտում թույլ չենք տվել, ի տարբերություն իրենց՝ պաշտոնեական դիրք չենք չարաշահել եւ ոչ իրավաչափ ուժ չենք գործադել:

— Ի դեպ, եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը «Եռաբլուր» իրենց այցերով էին «դիվերսիա» կազմակերպում ընդդեմ զոհվածների ծնողների, հիմա արդեն հեռահար են այն իրականացնում: Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, մեղմ ասած, տարօրինակ գրառումներ է անում զոհված հերոսների, նրանց ծնողների եւ Եռաբլուրի մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նման խառնվածքի տեր կնոջ համար մի փոքր պերճ կլինի, եթե ես իմ թանկագին ժամանակը հատկացնեմ եւ մեկնաբանեմ իր կողմից արված, ինչպես դուք նշեցիք, տարօրինակ գրառումները: Եթե նկատել եք, վերջերս իր ամուսնու ադրբեջանամետ հայտարարություններին անգամ չեմ անդրադառնում. իմաստ չեմ տեսնում: Քննադատելու, վիրավորելու, կանխատեսումների ժամանակներն անցել են վաղուց: Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար մեզ ձիավոր է պետք ու պետք է գործել, մնացած ամեն ինչ պոպուլիզմ ու դեմագոգիա է՝ այն էլ արդեն կենցաղային մակարդակի հասնող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Չփորձել խաղալ կրակի հետ, հակառակ պարագայում այդ կրակը կվերածվի անմրցելի հրաբխի․Իրանի հայ պատգամավորը բացառիկ մանրամասներ ներկայացնումԷրդողանը Ալիեւի հրավերով մեկնում է Նախիջեւան. ինչ սպասել12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձովՈրոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, հայ պատգամավորը ողջունում եւ օգնում է Էրդողանի հայատյաց ծրագրին․Բացառիկ մանրամասներ Թուրքիայի նախագահ Էրդողանը վաղն այցելելու է ՆախիջևանԱդրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ ՄիրզոյանԼեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածելՂարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց հիմա դա անցյալում է․ ՀաջիևԵրկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ«Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ ՖիդանԱրցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայիՄոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների». ՌԴ արտգործնախարարԱդրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունըԱյսօր Երևանի Մետրոպոլիտենը չի գործելուՂարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Կոնստանտին Զատուլին (Տեսանյութ)Բժշկականի ռեկտորը սպառնում է ուսանողներին հեռացումներովՌեալ մարտական ​​կադրեր. ռուս զինվորը անցել է հակառակորդի թիկունք և ոչնչացնում է ուկրաինացի զինյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԲլինկենը դեռ փորձում է արցախյան խաղը մինչեւ վերջ հասցնելԳերմանիան հրաժարվում է անվերջ զենք մատակարարել ՈւկրաինայինՈւկրաինական հակահարձակումը չի հասնի իր նպատակներին. New York TimesՀայաստանն Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում. նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո, ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ ԱրցախումՄի՛ տրվեք սադրանքների, մի՛ արեք հակառուսական քայլեր. Արթուր ՂազարյանԿան երկու կատեգորիայի մարդիկ, որոնք գտնվելով քաղաքականության մեջ, խիստ վտանգավոր են մեր ժողովրդի համար. ԱյվազյանՌազմական ոճրագործ Ալիեւի հետ գաղտնիորեն ներկա վարչակարգը գործունեություն է տանում. ԱյնթապլեանՄիակ բանը, որ պետք է անել՝ ձերբազատվելն է այս մարդկանցից. Արշակ սրբազանԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային ԿովկասումԱԱ. Արթուր Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց ոսկե մեդալի համար պայքարում Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս՝ մոռանալով նշել հայերի իրավունքների մասինԱյս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆՀայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի քաղաքականության մասինՓաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներըՏաթեւ Արցախի դեմ հարուցված գործով դատական նիստը տեղի կունենա վաղըԱդրբեջանում Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Ստեփանակերտի շրջակայքՄակրոնը և Հռոմի պապը քննարկել են իրավիճակն ԱրցախումԱդրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ)ԶԱՐՄԱՆՔԴատավորը, ով կհամարձակվի Տաթեւին կալանքի ուղարկել, թող արժանանա նրա ու իր ընտանիքի ճակատագրին. ՄութաֆյանԲեռնատարները Լաչինի միջանցքով մտան Արցախ100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա. Էդուարդ ՇարմազանովԲԱՄԲԱՍԱՆՔ«Փաշինյանը հայ և ռուս ժողովուրդների մեծ ողբերգության մեջ կատարեց գլխավոր դերերից մեկը». Սեմյոն ՊեգովՁեր ստրուկ տեսակը վաղը պատրաստ է լինելու աղ ու հացով թուրքերին դիմավորի իր սեփական ննջարանում. Շարմազանովը` նիկոլականներինԲայդենը հայտարարել է, որ ինքն ընտրվել է Սենատի անդամ 827 տարի առաջ (Տեսանյութ)Ռուսները ոչնչացրել են Leopard տանկ ամբողջությամբ գերմանական զինվորական անձնակազմովԻ տարբերություն իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ սրբազանԱրցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախնել ապաստարաններ (Video)Մետրոյում քաոս է. Մետրոպոլիտենը հայցում է ուղեւորների ներողամտությունըՊակիստանը ողջունել է Բաքվի ոճիրը՝ ԱրցախումԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода