Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան Պետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը Ադրբեջանին

Ավելորդ աշխատավարձ չվճարելու համա՞ր են աշխատանքից ազատում ՀՀ վաստակավոր արտիստին

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, դե­րա­սա­նու­հի ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ԿԻ­ՐԱ­ԿՈ­ՍՅԱ­ՆԻ հետ:

Դեկ­տեմ­բե­րի 4-ին` Ձեր ծննդյան օ­րը, Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի ան­վան հա­մեր­գաս­րա­հում տե­ղի է ու­նե­նա­լու «Լու­սի­նե Կի­րա­կո­սյա­նը եւ ըն­կեր­նե­րը» հա­մեր­գա­յին ծրա­գի­րը, ո­րի ըն­թաց­քում, երգ-երաժշ­տու­թյու­նից բա­ցի, կլի­նի նա­եւ պո­ե­զի­ա, եր­գի­ծանք, հու­մոր: Շա՞տ եք կա­րո­տել բե­մը:

 — Ա­յո, մի ամ­բողջ կյանք եմ նվի­րա­բե­րել բե­մին: Եվ եր­կար դա­դա­րից հե­տո ու­զում եմ նո­րից լի­նել բե­մում: Ինքս եր­բեք հա­մերգ­ներ չեմ կազ­մա­կեր­պել, լի­նե­լով Սո­վե­տա­կան Մի­ու­թյան աս­մուն­քի դափ­նե­կիր` միշտ մաս­նակ­ցել եմ ու­րիշ­նե­րի կազ­մա­կեր­պած հա­մեր­գա­յին ծրագ­րե­րին: Ժո­ղո­վուրդն ինձ շատ է սի­րում, եւ ես զգում եմ այդ սե­րը: Միշտ մո­տե­նում են, ջեր­մո­րեն բա­րե­ւում, համ­բու­րում, զրու­ցում, նկար­վում են հետս: Կա­րող է լի­նեն մար­դիկ, որ ինձ չեն սի­րում: Այդ­պի­սի մարդ չկա, որ բո­լո­րը սի­րեն ի­րեն: Բայց հիմ­նա­կա­նում ես վա­յե­լում եմ սեր ու հար­գանք ժո­ղովր­դի կող­մից: Եվ դրա­նից էլ ո­գե­ւոր­ված` ո­րո­շե­ցի ծննդյանս օ­րը հա­մեր­գա­յին ծրագ­րով հան­դես գալ: Քա­նի որ հա­մեր­գա­յին ծրա­գիր կազ­մա­կեր­պե­լու փորձ չու­նե­ի, ո­րո­շե­ցի անց­կաց­նել Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի փոքր դահ­լի­ճում: Սկզբից ու­զում է­ի մե­նա­հա­մեր­գով ներ­կա­յա­նալ, բայց հե­տո մտա­ծե­ցի` ըն­կեր­նե­րիցս մի քա­նի հո­գու էլ հրա­վի­րեմ մաս­նակ­ցե­լու այդ ծրագ­րին: Նրանց զան­գե­ցի, խնդրե­ցի, եւ ան­շա­հախն­դիր հա­մա­ձայն­ե­ցին ինձ հետ բե­մում լի­նե­լու այդ օ­րը: Ծննդյանս օ­րը բե­մից կհնչեն հու­մոր, աս­մունք, հատ­ված­ներ իմ գրված բանս­տեղ­ծու­թյուն­նե­րից, երգ ու ե­րաժշ­տու­թյուն:

Թատ­րո­նի հետ կապ­ված՝ ի՞նչ նո­րու­թյուն­ներ ու­նեք:

— Հրա­չյա Ղափ­լա­նյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նից ինձ մի ա­միս ա­ռաջ զան­գա­հա­րե­ցին եւ ա­սա­ցին, որ գնամ թուղթ ստո­րագ­րե­լու: Կաս­կած ա­ռա­ջա­ցավ մեջս: Հարց­րի` ի՞նչ թուղթ: Ա­սա­ցին, որ դեր չես խա­ղում, պետք է հուն­վա­րի 1-ից ար­դեն ա­զա­տենք աշ­խա­տան­քից: Ես ինձ շատ վատ զգա­ցի, ո­րով­հե­տեւ այդ թատ­րո­նում աշ­խա­տել եմ դե­ռեւս Թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի երկ­րորդ կուր­սից: Ղափ­լա­նյանն ինձ բնա­կա­րան տվեց եւ ինձ­նից խոսք վերց­րեց /որով­հե­տեւ կուր­սիս ղե­կա­վա­րը Վար­դան Ա­ճե­մյանն էր/, որ­ ես տուն ստա­նա­լուց հե­տո չգնամ Սուն­դու­կյա­նի ան­վան ա­կա­դե­մի­ա­կան թատ­րոն, այլ մնամ Դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Նա ա­սաց` ես հա­վա­տում եմ քո խոս­քին, ո­րով­հե­տեւ դու քո խոս­քի տերն ես: Ու ես մնա­ցի թատ­րո­նում: Սա­կայն վեր­ջին տա­րի­նե­րին թատ­րո­նում ինձ դե­րեր չեն տա­լիս: Ես չեմ հաս­կա­նում` ի՞նչն է պատ­ճա­ռը: Ե­թե ինձ դեր չեն տա­լիս, ին­չո՞ւ են դրա հի­ման վրա ինձ ու­զում ա­զա­տել աշ­խա­տան­քից: Ես այ­սօր ապ­րում եմ մի­այ­նակ: Թատ­րո­նին նվի­րել եմ կյանքս, ե­րի­տա­սար­դու­թյունս, ա­ռող­ջու­թյունս: Ե­թե տա­րի­քա­յինն է պատ­ճա­ռը, ես այն­քան էլ մեծ չեմ: Թատ­րո­նում ինձ­նից մե­ծեր էլ կան, իմ հաս­ակա­կից­ներն էլ կան: Ես կա­րող եմ յու­րա­քան­չյուր 18-20 տա­րե­կա­նի հետ մրցել իմ պատ­րաս­տա­կա­նու­թյամբ, ու­ժով, է­ներ­գի­ա­յով եւ կա­տար­մամբ:

Ձեր՝ աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու ո­րո­շումն ո՞վ է կա­յաց­րել:

— Մեր թատ­րո­նը պատ­կա­նում է քա­ղա­քա­պե­տա­րա­նին, ա­սում են` այն­տե­ղից են նման ո­րո­շում կա­յաց­րել: Ա­սել են` ի­զուր տե­ղը ին­չո՞ւ պետք է 90 հա­զար դրամ աշ­խա­տա­վարձ տանք... Ես այ­սօր ծե­ծում եմ տար­բեր դռներ, բայց իմ առ­ջեւ բո­լոր դռնե­րը փակ են: Ձեր հետ հար­ցազ­րույ­ցից ա­ռաջ էլ գնա­ցել եմ քա­ղա­քա­պե­տա­րան: Ար­դեն երկ­րորդ ան­գամն եմ գնում, ինձ չեն ըն­դու­նում: Գնում եմ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն, ա­սում են` թատ­րո­նը քա­ղա­քա­պե­տա­րա­նին է պատ­կա­նում: Մենք գործ չու­նենք խառն­վե­լու: Նման վե­րա­բեր­մուն­քով նրանք այ­սօր խա­ղում են մարդ­կա­յին կյան­քի հետ: Մի ամ­բողջ կյանք եմ ես նվի­րել թատ­րո­նին: Ես էլ կա­րող է­ի գնալ Ա­մե­րի­կա­յում ապ­րել ու աշ­խա­տել: Հի­մա էլ կա­րող եմ գնալ, բայց ես ու­րիշ տեղ չեմ կա­րող ապ­րել: Ես շատ եմ սի­րում իմ հողն ու ջու­րը: Ես ու­րիշ տեղ չեմ կա­րո­ղա­նում նույ­նիսկ շնչել, ուր մնաց թե ապ­րել: Ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին ինձ ա­սում է­ին` թող թատ­րոնը, ա­րի ա­մուս­նա­նանք: Ես կա­րող է­ի շատ եր­ջա­նիկ ըն­տա­նիք կազ­մել, բայց ես այդ ա­մեն ին­չը մի կողմ դրե­ցի եւ նվիր­վե­ցի թատ­րո­նին: Իմ կյան­քի ի­մաս­տը ե­ղել են թատ­րո­նը, կի­նոն, սե­րի­ալ­նե­րը, բե­մի եր­գի­ծանքն ու հու­մոր­նե­րը: Մի՞թե կա­րե­լի է այս­քան նվի­րու­մից հե­տո վերց­նել մար­դուն խփել ու գցել մի կողմ: Ես նույ­նիսկ նա­մակ եմ գրել վար­չա­պե­տի մա­մու­լի գրա­սե­նյա­կին, բայց ա­սա­ցին, որ ըն­դու­նե­լու­թյուն չու­նեն: Այ­սօր կյան­քի ու մա­հու հարց է: Ե­թե հա­սել է ծայ­րա­հե­ղու­թյան, ես էլ ծայ­րա­հե­ղու­թյան կգնամ: Այն հան­գիստ մարդ­կան­ցից չեմ, որ նստեմ, լռեմ ու ա­սեմ` դե խփեք գլխիս: Ո՛չ ան­բա­րո­յա­կան եմ, ո՛չ քծնվող, ո՛չ էլ ծա­խու մարդ եմ: Հի­մա ե­րե­ւի քծնվող­նե­րի՞ դար է: Ես չեմ կա­րող քծնվել: Ոնց ե­ղել եմ մա­քուր, ճիշ­տը միշտ ա­սող, այդ­պես էլ կմնամ: Հե­րի՛ք ե­ղավ տրո­րեն իմ «ես»-ը: Ինչ­քան լռել եմ, տա­րել, նե­րել ու համ­բե­րել, բայց ե­թե հա­սել է նրան, որ ան­դուն­դից պետք է գլոր­վեմ, ես գլոր­վե­լուց հետս մե­ղա­վոր մարդ­կանց ինձ հետ կվերց­նեմ:

ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ եք, մի՞թե այդ­պես են այ­սօր վե­րա­բե­րվում Ձեր տա­րի­նե­րի վաս­տա­կին:

— Մշա­կույթն այ­սօր վեր­ջին պլա­նում է: Հայ ազ­գը, Հա­յաս­տանն ի­րար միս ու­տե­լո՞վ են տա­րի­նե­րի ա­ռա­ջըն­թաց ապ­րել: Ի­հար­կե՝ մշա­կույ­թով: Մի՞թե կա­րե­լի է ար­վես­տի ու մշա­կույ­թի մշա­կին, ո­րը մնա­ցել է մի­այ­նակ եւ իր ողջ կյանքն է նվի­րա­բե­րել բե­մին, այս­պես վե­րա­բեր­վել: Հո ես տա­ռաս­խալ չեմ, որ սխալ են գրել ինձ, ջնջեն ու նո­րը գրեն: Ես մարդ եմ: Դուք ին­չո՞ւ եք խոր­տա­կում իմ մարդ­կա­յին կյան­քը, սպա­նում իմ հո­գին: Ղե­կա­վար­ներն ա­սում են` ա­մեն ինչ ժո­ղովր­դի հա­մար ենք ա­նում: Այդ ժո­ղովր­դի մի մաս­նիկն էլ ես եմ, ո՞ւր են, ին­չո՞ւ են ինձ հետ այդ­պես վար­վում: Ուր գնում եմ, ոչ մի տեղ իմ առ­ջեւ դուռ չեն բա­ցում: Ա­սում են` ըն­դու­նե­լու­թյուն չկա: Բա ըն­դու­նե­լու­թյու­նը հրա­պա­րա­կի մեջ­տե­ղում պետք է լի­նի՞: Պաշ­տոն եք ձեռք բե­րել, ես այ­սօր ձեր դուռն եմ ծե­ծում, որ ձեր հետ խո­սեմ, կիս­վեմ իմ հոգ­սե­րով, որ սա­տար կանգ­նեք ինձ: Մե­ռա Աստ­ված կան­չե­լով, բայց խեղճ Աստ­վածն ի՞նչ ա­նի, ո՞ր մե­կիս հաս­նի այս այ­լան­դակ աշ­խար­հում… Զար­մա­նում եմ եւ չգի­տեմ, ո­րին հա­վա­տամ: Ով է ու­զում ինձ­նից ա­զատ­վել` թատ­րո՞նը, թե՞ քա­ղա­քա­պե­տա­րա­նը...

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ



ԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода