Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Վտանգավոր եմ համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր քաղաքական որոշումը. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

Չնայած այն հանգամանքին, որ Երեւանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարեւոր փաստաթղթերի վերաբերյալ, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը եւ հույս է հայտնում, որ այդ փաստաթղթերի լրամշակման շուրջ կկարողանան գալ ընդհանուր հայտարարի: Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով` եթե ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները արդարացվեին, փաստաթուղթը կստորագրվեր: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«ՌԴ-Ի ԴԵՄ ՈՒՂՂՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ»

— Պարոն Աբրահամյան, Ալեն Սիմոնյանի սպասելիքները չեն արդարացվել, իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները, եթե այդպիսիք ընդհանրապես կան:

— Նախ պետք է ասեն, թե ինչն էր իրենց սպասելիքը, որ պարզ լիներ` ինչն է արդարացել կամ չի արդարացել: Եթե խնդիրը վերաբերում  է ՀԱՊԿ-ի քաղաքական դիրքորոշումներին կամ կոնկրետ քայլերին, որը պետք է տեղավորվեր այն փաստաթղթերում, որոնք, ըստ էության, չստորագրվեցին կամ դրանց շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց, ապա նույնիսկ այդ փաստաթղթերի բովանդակությունը չկա: Երբ փաստաթղթերի բովանդակությունը կհրապարկվի, արդեն պարզ կլինի, թե ինչ կարող էր լինել, կամ ինչ ակնկալիք կար, որը չի իրականացվել: Այն, որ վերջին շրջանում ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը, հատկապես հասարակական շրջանակներում բավականին մտահոգություն է առաջացրել, ակնհայտ է: Բայց մյուս կողմից մեր ակնկալիքները պետք է շատ ճիշտ ձեւակերպենք` առաջին հերթին ընդգծելով, թե ում դերով է այդ կառույցում մեր ներկայությունը պայմանավորված: Կարծում եմ` հատկապես Հայաստանի անվտանգությանը վերաբերող թեմաները` կլինի սպառազինության ներկրումներ, ՀՀ սահմանների պաշտպանություն, իր ողջ խորության մեջ ավելի շատ պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Իրականության մեջ դժվար է մի կազմակերպությունում, որտեղ որոշումները կոնսենսուսով են կայացվում եւ որոնց մեծ թվով անդամների հետ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն բավականին խորը հարաբերություններ, ակնկալել, որ նման իրավիճակներում օպերատիվ, առավելագույնը մեր շահերի շրջանակներում ու արագ որոշումներ կարող են կայացվել: Հետեւապես, կրկնում եմ` մեր անվտանգության հետ կապված հարցերը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե առավել խորը քննարկումների մեջ դնենք Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում: Այնպես որ, ակնկալիքներ ՀԱՊԿ-ից, իհարկե, կարող են լինել, բայց թե ինչ ակնկալիք ունի իշխանությունը, իրենք պետք է բացատրեն: Ընդ որում` բացատրեն այն առումով, թե իրականում ինչ էին նախատեսել, եւ ինչն է տապալվել:

— Երբ արդեն իսկ Հայաստանում կար կանխակալ մոտեցում ՀԱՊԿ-ի նկատմամբ` մինչեւ գագաթնաժողովը եւ իշխանական պատգամավորներն ու իշխանամերձ գործիչները խոսում էին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Երեւանում տեղի էին ունենում ընդդեմ այդ կառույցի եւ հակառուսական ակցիաներ, այսքանից հետո` կարելի՞ էր սպասել, որ ՀԱՊԿ-ը գալու է ու նետվի ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումներին դուրս մղելու գործին:

— Այս պահին բավականին վտանգավոր եմ համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր քաղաքական որոշումը: Ինչպես արդեն նշեցի, ՀԱՊԿ-ի ներքո միշտ պետք է հաշվի առնել եւ մտքում ունենալ Ռուսաստանի առաջնային դերակատարությունն այդ կառույցում: Իսկ ՀԱՊԿ-ը միայն ռազմական դաշինք չէ, այլ նաեւ քաղաքական է, ուստի` ՀԱՊԿ-ից դուրս գալը զուգահեռ նշանակում է քաղաքական հարաբերությունների իջեցում նաեւ Ռուսաստանի հետ, որը, բնականաբար, որեւէ կերպ չի բխում Հայաստանի եւ Արցախի շահերից: Ակնհայտ է, որ իշխանությունն է ՀԱՊԿ-ից դուրս գալու դիսկուրսը ստեղծում: Այն արտահայտվում է ե՛ւ պաշտոնական խոսքում` մի փոքր զուսպ, ե՛ւ երկրորդ-երրորդ էշելոնի իշխանական քաղաքական գործիչներով` շատ ավելի ընդգծված: Դեռ չեմ խոսում այն կազմակերպությունների մասին, որոնք ակնհայտորեն սնուցվում են իշխանությունների կողմից: Եվ այստեղ խնդիրն ընտրությունը չէ` Արեւմուտքի եւ Հյուսիսի միջեւ, պետք է հասկանալ Հայաստանի եւ Արցախի շահերն ինչպես ենք իրացնելու եւ այդ ճանապարհին ինչ դաշնակիցներով ենք գնալու: Բոլոր հարցերը չէ, որ բոլոր պետությունների հետ կարող ես ունենալ միեւնույն տեսակետները: Այս պարագայում պետք է գնահատվի, թե առավելագույնս որ պետությունների հետ են քո շահերը հատվում, եւ որի հետ կարող ես քո առաջնային խնդիրները հնարավոր չափով կիրառել: Այս պահին հատկապես վտանգավոր եմ համարում Ռուսաստանի դեմ ուղղվող ուղղակի եւ անուղղակի հարձակումները, թիրախավորումները, որոնք իրականացվում են իշխանության հովանու ներքո: Անկախ ցանկությունից եւ ակնկալիքներից` Ռուսաստանն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է, եւ այս պայմաններում հարցերը այդ ձեւով չեն լուծվում:

«ՀԱՊԿ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ «ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ» ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԱՅՍ ՈՐԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

— Այդուհանդերձ, նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ-ում քննարկվում էր դեռեւս սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիան: Այսպիսի ուշացած արձագանքի մեղքը, ի վերջո, իշխանությա՞նն է, որ ժամանակին եւ ճիշտ հոդվածով չդիմեց, թե՞  խնդիրն իրականում ՀԱՊԿ-ի ներսում է:

— ՀԱՊԿ-ի ներսում կան նաեւ այլ խնդիրներ, օրինակ, ՀԱՊԿ անդամ երկու երկիր` Տաջիկստանն ու Ղրղզստանը, սահմանային խնդիրներ ունեն, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում է բախումների. ունենում են զոհեր, կորուստներ եւ այլն: Այսինքն` այնպես չէ, որ միայն Հայաստանի հետ կապված խնդիրներ կան: ՀԱՊԿ-ում անհրաժեշտություն կա` շատ ավելի ճկուն գործելու, ինչը բավականին բարդ է լինելու: Ամեն դեպքում, սա կազմակերպություն է, որտեղ կան տարբեր անդամներ, իսկ որոշումները կոնսենսուսով են համաձայնեցվում: Այս պարագայում բնական է, որ տարբեր երկրների շահերը կարող են տարբեր իրավիճակներում միմյանց հակասել: Ու առաջին հերթին հակասել` պայմանավորված երրորդ երկրների հետ նրանց կապով: Օրինակ` Ադրբեջան-Բելառուս, Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական հարաբերություններով պայմանավորված` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները փորձում են ներկայացնել, որ իրենք այս իրավիճակում չեն կարող շատ ավելի կտրուկ լինել: Այստեղ կարգավորումը միգուցե ռազմաքաղաքական դաշինքի կանոնադրության մեջ է, որը պետք է շատ ավելի ճկուն դարձնել, որպեսզի անդամ երկրների համար առավել ընկալելի լինեն այն որոշումները կամ գործողությունները, որոնք տեղի են ունենում տարբեր ճգնաժամային իրավիճակներում: Բայց մյուս կողմից կատարելագործվում են ՀԱՊԿ տարբեր մեխանիզմները` սկսած արագ արձագանքման խմբերից.  որոշակի պլանային դասավորում կա` կապված տարբեր միջոցառումների հետ, որոնք պարտաճանաչորեն, ըստ արարողակարգի, տեղի են ունենում: Սակայն, իհարկե, ակնհայտ է, որ անդամ երկրների ակնկալիքներին շատ դեպքերում չեն բավարարում:

— Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար այն, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ գագաթնաժողովի 15 ամփոփիչ փաստաթղթերից երկուսը:

— Էլի եմ ասում` հասկանալու համար հետեւանքները, նախ պետք է հասկանալ` ի՞նչ կար այդ փաստաթղթերի մեջ, եւ ինչո՞վ էր պայմանավորված դրա չստորագրումը: Որքան հասկանում եմ, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, փաթեթ էր պատրաստել, որտեղ մի փաստաթղթում գնահատականներ պետք է դրված լիներ, մյուսում` նաեւ իրավիճակի որոշակի սատարման կամ աջակցություն տրամադրելու մեխանիզմներ` նոր էսկալացիա թույլ չտալու համար: Կարծում եմ` կա՛մ քաղաքական գնահատակները չեն տեղավորվել Հայաստանի իշխանությունների պատկերացումներում, կա՛մ նախատեսված սատարման ծրագրերը անհրաժեշտ չեն եղել: Մի փոքր դժվար է փաթեթին չտիրապետելով` ասել, թե ինչով կարող է պայմանավորված լիներ: Բայց այն հարաբերությունները, որոնք 2018-ից հետո ձեւավորվել են Հայաստան-ՀԱՊԿ եւ Հայաստան ու ՀԱՊԿ առանձին պետությունների միջեւ, ըստ էության, լավատեսություն չեն ներշնչում, եւ Հայաստանի հետ կապված հարցերում տարբեր «խափանումները» պայմանավորված են այս որակի իշխանությունների ներկայությամբ:

— Բայց Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պրոռուսական դիրքերից էր հանդես գալիս, ասում էր, թե դեռեւս 2021 թվականից կողմ է եղել արցախյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակին եւ մի հատ էլ ինքն էր հարց ուղղում, որ եթե ընդդիմությունն այդպես չի կարծում, թող արտահայտվեն: Այս հարցին ընդդիմությունը հստակ պատասխան ունի՞:

— Մեր քաղաքական ուժը, Արցախի կարգավորման հետ կապված, իր մոտեցումները, բնականաբար, արտահայտել է այն քաղաքականության մեջ, որը մեր իշխանության ժամանակահատվածում եղել է: Այն եղել է մի ժամանակահատված, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես սկզբունք, ոչ միայն բանակցային սեղանին է դրված եղել, այլ նաեւ Ադրբեջանի համաձայնությամբ քննարկման առարկա է դարձել: Եվ ներկայումս էլ` անկախ նրանից, թե փաթեթների անուններն ինչ կդնենք` ռուսական, արեւմտյան կամ արաբական, խնդիրը ոչ թե փաթեթներն են, որոնք, ի դեպ, հրապարակված չեն, այլ այն, թե դրա հիմքում դրված մոտեցումներն ու սկզբունքները որքանով են արտահայտում հայկական շահը: Այն հանգամանքը, որ Հայաստանի այսօրվա իշխանության համառ ջանքերով ինքնորոշման իրավունքը եւ սկզբունքը դուրս է բերվել օրակարգից եւ առհասարակ քննարկման առարկա չէ, իսկ Արցախի հետ կապված հարցերը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է քննակվում, արդեն իսկ ողբերգութուն է կանխատեսում: Այս տեսանկյունից բոլոր այն փաստաթղթերը, որտեղ ինքնորոշման իրավունքի սկզբունքը բացակայում է, եւ Արցախի ու արցախցիների հարցը քննարկվում է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականոըւթյան շրջանակներում, մեզ համար, բնականաբար, ընդունելի չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода