Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի չեմպիոն. Տեսանյութ
ՍպորտԷրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիայում ավարտվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:
18-ամյա բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում մեծ առավելությամբ մենամարտեց եւ մրցակցին որեւէ հնարավորություն չտվեց:
Կիսեզրափակիչում Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոնը 5:0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիրչարիին:
https://fb.watch/h1lnfqgmsi/