Երկու դաժան տարի առանց Սիփի ես գրեթե մեռած ապրում եմ․ Այսօր սուրբ նահատակ Սիփան Սողոյանի երկնային տարեդարձն է
Հասարակություն
Այսօր հերոս Սիփան Սողոմոնյանի ծննդյան օրն է։ Երկու դաժան տարի առանց Սիփանի:Երկու տարի անց միակի կորստի ցավը արդյո՞ք հնարավոր է եղել մեղմել, առհասարակ կորստի ցավը մեղմվելու հատկություն ունի՞ այս հացի պատասխանը փորձել ենք ստանալ հերոսի մայրիկից՝ տիկին Կարինեից․
-Երկու դաժան տարի առանց Սիփի ես գրեթե մեռած ապրում եմ ,ապրում եմ որ իմ Սիփնել ապրի։ Երկու տարի անց ես դեռ սպասում եմ սպասում եմ որ իմ Սիփը կզանգի, բայց այդպես էլ հեռախոսս չի զանգում։ Իմ մինուճարի կորուստը երբեք էլ չի մեղմվի ես ապրում եմ կիսատ ,ապրում եմ չապրելով ,ապրում եմ կարոտով իմ ցավը երբեք էլ չի մեղմի իմ կորուստը իմ հետ կմնա մինչև կյանքիս վերջը։
-Եթե հնարավորություն ընձեռնվեր մեկ ակնթարթ տեսնել մեր Սիփանին, ի՞նչ կանեիք, ի՞նչ կասեիք Ձեր միակին։
-Եթե հնարավորություն լիներ նորից մեկ ակնթարթ տեսնել Սիփանին կգրկեի ամուր ու էլ բաց չէի թողի,կասեի սիրում եմ քեզ իմ ամենա անթերի տղաս։

Երանի մի հրաշք լիներ ու դուռը թակեր իմ հսկա թիկնեղ որդին ու իր ուժեղ բազուկներով իր գիրը առներ ինձ ես կդառնայի աշխարհի ամենաերջանիկ մայրը։