Ռոնալդուն մոտ է տիտղոսակիր ակումբ տեղափոխվելուն
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Ֆլամենգոյում», հայտնում է Veja-ն:
Բանակցություններն արդեն սկսվել են, «Ֆլամենգոն» խորհրդակցում է հովանավորների հետ ու մտադիր է Ռոնալուին հրավիրել 3 ամսով Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից առաջ կազմն ուժեղացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 37-ամյա Ռոնալդուն երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: