ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)

Ո՞ւր է տանում Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը

Ներքաղաքական

Այսօր հայտնի դարձավ, որ իրեն գլխավոր ընդդիմություն համարող «Հայաստան» դաշինքը այլեւս, ըստ էության, գոյություն չունի: Բան  այն է, որ  դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը   այսօր հայտարարեց, որ դադարեցնում է իր խորհրդարանական կարգավիճակը: Կուսակցության  երեք պատգամավորները վայր դրեցին իրենց մանդատները , իսկ «Հայաստան» դաշինքի ցուցակում «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներին առաջարկեցին  իրենց պատգամավոր դառնալու հերթը հասնելու դեպքում ընտրել` կա՛մ կուսակցությունը,  կա՛մ ԱԺ պատգամավորի մանդատը: Սրանից հետո  խոսել «Հայաստան» դաշինքի մասին ներկա ժամանակով դառնում է ավելորդ: 

ՍԱ ԱՐԴԵՆ ՈՒՐԻՇ ԴԱՇԻՆՔ Է

Հիշեցնենք,  որ 2021թվականի հունիսի 20-ի Աժ  արտահերթ ընտրություններին  «Հայաստան» դաշինքը ներկայացել էր երեք կուսակցությունների մասնակցությամբ` ՀՅԴ, «Վերածնվող Հյաաստան» եւ «Մեկ Հյաաստան», որը ներկայացված էր Արթուր Ղազինյանով եւ ուներ ընդամենը մեկ ներկայացուցիչ նախընտրական ցուցակում: Այսօր այդ երեք կուսակցություններից «Հայաստան» դաշինքում մնացել է մեկը` ՀՅԴ-ն եւ մի շարք անկուսակցականներ: Իրավիճակը նմանվում է խորհրդային տարիների  «կուսակցականների եւ անկուսակցականների անխախտ դաշինքի»: Այն ժամանակ  դա  Կոմունիստներն էին (ԽՄԿԿ) եւ անկուսակցականները:  Սակայն արդյոք անխախտ կլինի նաեւ «Հայաստան» դաշինքի  դաշնակցականների եւ  անկուսակցականների դաշինքը: Դատելով նրանից, որ  վերջին շրջանում «Հայաստան» դաշինքը գտնվում է անընդմեջ նահանջի շրջանում, նրա ապագան նույնպես կասկածելի է եւ մշուշոտ: Ավելին, օրերս  «Հայաստան» դաշինքի անկուսակցական թեւը ներկայացնող Գեղամ Նազարյանի ելույթը Հանրային հեռուստատեսությամբ մեծ վրոդովմունք բարձացրեց դաշինքի ՀՅԴ-ական թեւում: Կողմերի միջեւ սկսեցին մեղադրանքներ հնչել եւ հարցը վերաբերվում էր, թե արդյոք ինչքանով է «Հայաստան» դաշինքը անհաշտ Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Նշենք, որ մեկուկես տարի առաջ ընտրողները ձայն էին տալիս  լրիվ այլ «Հայաստան» դաշինքին եւ բանն միայն այ  չէ, որ երեք կուսակցություններից մնացել է միայն մեկը: Նախընտրական ցուցակի առաջին հինգ համարներից  այսօր  ցուցակից դուրս են եկել  առաջին համարը` Ռոբերտ Քոչարյանը, երրորդը` Աննա Գրիգորյանը փոխել է իր կուսակցական պատկանելիությունը, չորրորդը` Վահե Հակոբյանը դուրս է եկել ցուցակից: Հասկանալի է, որ սա արդեն բացարձակապես այլ  «Հայաստան» դաշինք է, ոչ այն, որին ընտրողները  տվեցին  իրենց ձայները: Ավելին,  նախընտրական ցուցակից այսօր դուրս են եկել 11, 17, 18, 21, 22, 23, 25, 27 համարներում գրանցված պատգամավորները, իսկ 28-րդ տեղում գրացվածը նույնպես փոխել է իր կուսակցական պատկանելիությունը եւ այդ ամենը ընդամենը մեկուկես տարվա ընթացքում:

ԻՆՉՈՒ ՀԱՍԱՆ ՍՐԱՆ

Որոնք էին  այն ճակատագրական սխալները , որոնք թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանը եւ ինչի արդյունքում իր ղեկավարած դաշինքը հասավ այսպիսի անփառունակ իրավիճակի:

ԱՌԱՋԻՆ. նախ սկսենք այն ժամանակներից, երբ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիայից հետո ձեւավորվեց 16 կուսակցությունների շարժում, որի նպատակն էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելը եւ նոր իշխանություն ձեւավորելը: Սակայն, չգիտես ինչու, շարժման  հուժկու բարձրակետի պահին  առաջ քաշվեց  որպես վարճապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի անունը: Ընդ որում,  դրա հիմնական ջատագովը հենց Ռոբերտ Քոչարյանն էր: Այդ պահից սկսած 16 կուսակցությունների  շարժումը սկսեց թուլանալ, կորցնելով աջակցությունը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում:

ԵՐԿՐՈՐԴ. այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը  գրեթե առաջինը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին: Թեեւ, շատ-շատերը ասում էին, որ գնալ ընտրությունների  նշանակում է խաղալ Նիկոլ Փաշինյանի խաղը, որը կգործադրի իր ադմինիստրատիվ ռեսուրսը եւ  ընտրությունների արդյունքները կեղծելով կպահպանի իշխանությունը դրան տալով օրինական տեսք: Սակայն Քոչարյանը որոշեց ընդունել Նիկոլի խաղի կանոնները դրանով իսկ պառակտեց հուժկու շարժումը, իսկ 16 կուսակցություններից  մի մասը առանձին-առանձին  մասնակցեցին  ընտրություններին գրանցելով խայտառակ արդյունքներ, մի մասն էլ ընդհանրապես չմասնակցեց ԱԺ  ընտրություններին: Այստեղ էլ կա Քչարյանի որոշակի մեղքը: Այն ժամանակ նրան առաջարկում էին «Հայաստան» դաշինքը ձեւավորել լայն քաղաքական ներգրավվածության սկզբունքով: Այսինքն` եթե ոչ բոլոր 16 կուսակցություններին , ապա նրանց մեծ մասին հրավիրել ընդհանուր նախընտրական ցուցակի մեջ: Քոչարյանը գնաց այլ ճանապարհով:

ԵՐՐՈՐԴ. «Հայաստան» դաշինքի մեկուկես տարվա  խորհրդարանական գործունեության ընթացքում այսպես էլ  ընկալելի չեղավ, թե բացի  իշխանությունից  ուրիշ ինչ է ուզում դաշինքը, ինչպիսին է նրա գաղափարական հենքը, որն է քաղաքական ծրագիրը: «Հայաստան» դաշինքը այդպես էլ չկարողացավ զբաղեցնել հուժկու ընդդիմության  թափուր մնացած տեղը, այնպիսին, ինչպիսին էր ժամանակին Նիկոլը իր «Ելք» դաշինքով: Գաղափարական ու քաղաքական  հակամարտության փոխարեն «Հայաստան» դաշինքը ներքաշվեց շշեր շպրտելու եւ թատերականացված ծեծկրտուքների մեջ: 

ՉՈՐՐՈՐԴ. Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» դաշինքի փողոցային պայքարը նույնպես կիսատ-պռատ տեսք ուներ: Փողոցներ մաշեցնելով եւ որեւէ վճռական գործողություն չկատարելով,  ամբիոնին մշտապես նույն մարդկանց հանելով եւ որեւէ հոդաբաշխ ծրագիր առաջ չքաշելով Ռոբերտ Քոչարյանը եւ  «Հայաստան» դաշինքի հատկապես ՀՅԴ-ական թեւը հիասթափության մատնեցին իրենց հետեւորդներին: 

Եվ վերջապես ՀԻՆԳԵՐՈՐԴ. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները, որոնք ժամանակ առ ժամանակ  նա տալիս էր լրագրողների համար նույնպես  մարդկանց մոտ տարակուսանք էին առաջացնում: Մասնավորապես տարօրինակ էր վերջին ասուլիսը, երբ Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց Նիկոլին տրամադրել «հումանիտար  միջանցք», կատարել մասնակի իշխանափոխություն, թույլ տալ, որպեսզի նիկոլականները  իրենց թիմից մեկ ուրիշին առաջ քաշեն որպես ՀՀ վարչապետ, դեմ արտահատվեց Ռուսաստանի հետ Միութենական պետությանը եւ ջերմորեն ողջունեց  Նենսի Փելոսիի հայաստանյան այցը: Այս ամենը  տարակուսանք էր առաջացնում Քոչարյանի իրական ծրագրերի կամ ընդհանրապես որեւէ ծրագիր ունենալու վերաբերյալ: Դրա փոխարեն  Քոչարյանի մերձավոր շրջապատը հաջողությամբ զարգացնում էր իր խոշոր բիզնեսը, ստանում էր միլիարդավոր պետպատվերներ, որոնց մասին, ի դեպ, Նիկոլը վերջերս հիշատակեց: Իսկ այն, որ Քոչարյանը դեմ դուրս չեկավ, որ իր թոռը ծնվի ամերիկայում նույնպես երկիմաստ վիճակ ստեղծեց իր շուրջ: Եթե դրան գումարենք նիկոլական քարոզչամեքենայի կողմից անընհատ քննարկման հանվող Ռ.Քոչարյանի ու իր մտերիմ շրջապատի եղած եւ չեղած նախկին «մեղքերը», ապա հասկանալի է, որ իրավիճակը դաշինքում ավելի էր խճճվում:

Ամփոփելով պետք է ասել, որ շատ կարճ ժամկետում, ընդամենը մեկուկես տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կորցրեց իր շանսը ամբողջ ընդդիմության առաջնորդ դառնալու վերաբերյալ: Արդյունքում կարելի է փաստել, որ Հայաստանում փոխվեց ներքաղաքական ամբողջ ճարտարապետությունը: Քոչարյանի ճանապարհը ընդդիմությանը հասցրեց փակուղի:

Ա. Հովհաննիսյան



ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода