Iravunk.com | Սահմանադրությունը մեղավոր չէ, մեղավորը հասարակությունն է. Գեւորգ Դանիելյան
«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին» ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով Անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ) Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ «Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն

Սահմանադրությունը մեղավոր չէ, մեղավորը հասարակությունն է. Գեւորգ Դանիելյան

Ներքաղաքական

Մինչ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժից` «Հայաստան» խմբակցությունից, պատգամավորներ են շարունակում մանդատները վայր դնել, կրկին արդիական է դառնում հարցը, թե ի՞նչ կլիներ, եթե, ի վերջո, ամբողջ խմբակցությունն իրենց մանդատները վայր դնեին, ավելին` նույն կերպ վարվեր նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցությունը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ, ով եղել է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:

«ՍԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԻ»

— Պարոն Դանիելյան, եթե մի ամբողջ խմբակցություն իր պատգամավորական մանդատները վայր դնի, այդ քաղաքական ուժի համապետական նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն էլ չվերցնեն վայր դրված մանդատները, ի՞նչ գործընթաց է այդ իրավիճակում նախատեսում Սահմանադրությունը: Հնարավո՞ր է արձակվի այդ գումարման Ազգային ժողովը:

— Ազգային ժողովի արձակման հիմք, որպես այդպիսին, ուղղակի նախատեսված չէ, եւ սա թողնված է, բնականաբար, իշխող քաղաքական ուժի հայեցողությանը: Պարզապես, Ձեր նշած դեպքում իշխանությունն աշխատելու է ոչ ստանդարտ իրավիճակում` ինչ-որ մի տեղ Սահմանադրությանը հակասող: Նկատի ունեմ այն, որ չեն կարողանալու, զրկված են լինելու լիարժեք, Սահմանադրության ոգուն համապատասխան գործունեություն իրականացնելուց: Այսինքն` իրենք չեն ունենալու ընդդիմադիր քաղաքական ուժ, որը օժտված լինի շատ էական լիազորություններով. չեն բարձրացվելու հարցեր, քննիչ հանձնաժողովներ չեն ստեղծվելու, չեն ունենալու նաեւ որոշակի պաշտոններ: Այնպես որ, այսպիսի դեպքում, եթե իրենք պատկերացնում են շատ բնականոն իրավիճակ, կարող են շարունակել աշխատել, բայց այն բնականոն իրավիճակ չի լինի:

— Փաստորեն, եթե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները որոշում են մանդատները վայր դնել, պարզապես, նրանց տեղը թափո՞ւր է մնում:

— Այո: Թողնվում է իշխող խմբակցության հայեցողությանը, եթե իրենց ձայները բավարարում են: Բայց իրավիճակներ կան, որ կարող են իրենց ձայներն էլ չբավարարել: Վերջին հաշվով այս նոր սահմանադրական փոփոխություններից բխում է անպայման ունենալ երաշխավորված 1/3 տեղ ընդդիմադիր ուժի համար: Ինչու երաշխավորված 1/3, որ կարողանան նաեւ սահմանադրական ողջ գործընթացի ներքին տրամաբանությունը պահպանել: Հիմա եթե իրենք սա չեն ուզում, կարող են ասել` ոչինչ էլ չի եղել, սա էլ է իբրեւ թե ժողովրդավարություն: Բայց սա ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի: Միակ խնդիրն այստեղ այն է, որ կարող են ասել, թե ամեն անգամ քաղաքական փոքր ուժը, որն ընտրության արդյունքում պարտություն է կրել, կարող է ձախողել իշխանության գործունեությունը` ամեն անգամ բոյկոտ հայտարարելով, խորհրդարանից դուրս գալով, ինչը հանգեցնում է ինքնըստինքյան արդեն հակասահմանադրական վիճակի: Դրա համար էլ թողնում ենք հենց քաղաքական իշխող ուժի հայեցողությանը: Բայց իմ պատկերացմամբ` սա այս դեպքը չէ, թեպետ չեմ կարող մյուսների փոխարեն պատախաստանել: Զուտ գտնում եմ, որ չկան այստեղ քաղաքական տարաձայնություններ: Ըստ էության, ընդդիմությունն էլ է իշխանության պես պատկերացնում պետության առջեւ դրված մարտահրավերների զարգացումը, պարզապես, իրենք են ուզում ունենալ իշխանություն: Իսկ այդ դեպքում կարող են հայտարարել, որ ամեն ինչ ընդունելի է եւ շարունակեն աշխատել:

«ՉՊԵՏՔ Է ՆՈՐՄԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՐՑԵՐ ԾԱԳԵՆ»

— Ժամանակին շատ էր խոսվում այն մասին, որ եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը վայր դնեն մանդատները, նրանց փոխարեն խորհրդարանում կարող են հայտնվել ընտրությունների արդյունքում առավել ձայներ ստացած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած հաջորդ քաղաքական ուժերը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նման մեխանիզմ չկա, վերջին հաշվով եթե չեն ապահովում շեմը, ուրեմն` չեն էլ ընտրվում: Իրենք կարող են արտահերթ ընտրություն կազմակերպել, բայց մենք մի անգամ արդեն գնացել ենք արտահերթ ընտրության: Ընդ որում` իմ խորին համոզմամբ` այդ արտահերթ ընտրությունը չանցավ նվազագույն` գոնե պահանջների պահպանմամբ: Ես չեմ խոսում այնպիսի փաստարկների մասին, որոնց վերաբերյալ կարելի է ընդամենը ենթադրություններ անել, բայց այն, ինչ տեղի ունեցավ քարոզարշավի ընթացքում եւ այն, որ վարչապետը շարունակեց իր լիազորությունները հրաժարականից հետո, Սահմանադրության հետ աղերսներ չուներ: Չթվարկեմ մյուս խախտումները: Այնպես որ, չի կարելի համարել, թե տեղի ունեցավ բնականոն երկրորդ արտահերթ ընտրություն: Տեղի չի ունեցել նման բան:

— Հիմա հետահայացք նետելով սահմանադրական փոփոխությունների վրա` չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն կար հստակեցնելու, թե ինչ է լինում, երբ մի ամբողջ խմբակցություն մանդատները վայր են դնում:

— Կարծում եմ` ոչ, նման հարցեր ծագում են այսպիսի ոչ բնականոն եւ արհեստածին խնդիրների արդյունքում: Չպետք է նորմալ հասարակությունում այսպիսի հարցեր ծագեն: Իսկ եթե ծագում են, Սահմանադրությունը մեղավոր չէ, մեղավորը հասարակությունն է: Սահմանադրությունը նվազագույն չափանիշներն ապահովում է: Ուստի` ամեն անգամ մենք մեր խնդիրները` գործնականում ծագած, ուղղորդելը դեպի Սահմանադրությունը, ընդամենը պատասխանատվությունից խուսափելու կամ ուղղակի թիրախավորելու խնդիր է:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱՌՈՒ ՉԷ՞»

— Այսօր շատ է քննարկվում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության» պայմանագրի հնարավոր ստորագրման դեպքում` ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին համապատասխանության հարցը: Այս առումով հետաքրքիր են Ձեր դիտարկումները…

— Այն, որ քննարկվում է այս հարցը, հույս է ներշնչում, որ միջազգային փաստաթղթերին մենք վերջապես նայում ենք ոչ թե արագ ստորագրվող փաստաթղթերի, այլ միջազգային այնպիսի փաստաթղթերի, որոնք որոշակի ընթացակարգ պետք է անցնեն: Բայց ես մեծ հույսեր չեմ փայփայում, որ միջազգային պայմանագրերը կամ միջազգային կազմակերպությունները էական դերակատարություն ունեն, ցավոք, մենք հակառակ պատկերն ենք տեսնում, նրանց հեղինակությունը գրեթե զրոյի է հավասարվել: Պետք է անդրադառնանք այն խնդրին, թե ովքեր են նախաձեռնում այդ միջազգային պայմանագրերը: Որպես կանոն` շահառուն այն կողմն է, ով խնդիրներ ունի, այսինքն` ինքը տուժող կողմն է: Հիմա մենք քննարկում ենք ոչ թե շահառուի տարբերակը, որն ընդհանրապես չկա, այլ քննարկում ենք վաշինգտոնյան եւ ռուսաստանյան տարբերակը: Պաշտոնյա էլ կա, որ ասում է ՝ կան ընդամենը ադրբեջանական կողմի առաջարկներ, որոնք որոշակի վերապահումներով ընդունվել են: Իսկ հայկական տարբերակի մասին մենք չենք խոսում: Ստացվում է, Հայաստանը շահառու չէ՞… Շահառու է, այն էլ` առաջին հերթին: Այս տեսանկյունից բարդ է, երբ մենք դատողություններ ենք անում այլ տարբերակների շուրջ: Ավելի շահեկան կլիներ, եթե ունենայինք մեր սեփական տարբերակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода