Iravunk.com | Ասորական համայնքը կունենա ԱԺ երկու պատգամավո՞ր
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիև Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ասորական համայնքը կունենա ԱԺ երկու պատգամավո՞ր

Ներքաղաքական

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարել էր, որ վայր են դնում ԱԺ «Հայաստան» խմբակցությունում իրենց 4 մանդատներից երեքը: Մանդատը վայր է դնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը: Իսկ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը:

Հատկանշական է այն, որ ըստ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարության` նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի եւ նպատակ ունի որեւէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ Զեմֆիրա Միրզոեւայի հետեւողականությանը: Սակայն, պարզվում է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, կին պատգամավորների վայր դրած մանդատները բաժին է հասնելու «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ կին թեկնածուներին, որոնցից մեկը ՀՅԴ-ական Արփինե Վարդանյանն է, մյուսը` «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ ԻՐԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

— Տիկին Գասպարյան, պատրաստվո՞ւմ եք վերցնել պատգամավորական Ձեր մանդատը:

— Ճիշտն ասած, դեռ տեղյակ չեմ: «Հայաստան» խմբակցության հետ, երեւի, հարցը դեռ կքննարկվի:

— Այնուամենայնիվ, Դուք հակվա՞ծ եք անցնել խորհրդարանական աշխատանքի` որպես պատգամավոր:

— Իհարկե: Բայց էլի եմ շեշտում` այս մասին կարող ենք խոսել հարցը «Հայաստան» խմբակցության հետ քննարկելուց հետո:

— Փաստորեն, ասորական համայնքից երկու պատգամավո՞ր կարող է լինել խորհրդարանում:

— Նորմալ է: Ես ազգությամբ ասորի եմ, «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահն եմ, բայց նաեւ քաղաքական թիմի անդամ եմ:

— Հիմա շատ են խոսում, որ ընդդիմությունն ընդհանրապես պետք է մանդատները վայր դներ ու չվերադառնար խորհրդարան: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

— Մանդատները վայր դնելու վերաբերյալ խնդիրն այն է, որ կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Հետեւապես, անհասկանալի է, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ ձեւով կկարգավորի գործընթացը: Այսինքն` ստացվում է, որ մանդատները վայր դնելու դեպքում` ամեն ինչ թողնվում է ՔՊ-ականների կամքին: Դրա համար գտնում եմ, որ գոնե մանդատները պահպանելով` ինչ-որ մեխանիզմներ կարելի է օգտագործել. տեղեկություններ ստանալ, մարդկանց օգնել եւ այլն: Եթե կարգավորված լիներ, թե ինչ է լինում ընդդիմության մանդատները վայր դնելուց հետո, որ խորհրդարանն արձակվում է, նոր ընտրություն է լինելու, այդ ժամանակ հասկանալի կլիներ մանդատները վայր դնելը:

— Տիտղոսային ընդդիմության պայքարը փողոցում արդյունք չտվեց, հիմա էլ վերադարձել են խորհրդարան: Ըստ Ձեզ` հաջողվելո՞ւ է Ազգային ժողովում իրականացնել այն, ինչը չհաջողվեց փողոցում:

— Մենք հիմա, ինձ թվում է, սպասողական վիճակում ենք, որովհետեւ միջազգային հարթությունում այսօր գործընթացներ են տեղի ունենում, որոնք այդքան էլ մեզնից կախված չեն: Պետք է ստեղծված իրավիճակի հետ ամեն ինչ համադրել, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն: Հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ ընդդիմությունը չի կարող մինչեւ վերջ գնալ, որովհետեւ վախ կա, որ արյուն կթափվի, եւ քաղաքացիական պատերազմ կսկսվի: Այս պատերազմական իրավիճակում, երբ շրջապատված են թշնամական երկրներով, նման քայլի գնալը վտանգավոր է:

— Իսկ Ձեզ համար սպասելի՞ էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից այսքան պատգամավոր մանդատները վայր կդնեն: Ըստ Ձեզ` սա ինչո՞վ էր պայմանավորված:

— Կային մարդիկ, ովքեր հույս ունեին, որ կկարողանան, որպես պատգամավոր, ավելին անել: Երեւի թե, որոշները հիասթափվել են, զգում են, որ չեն կարող ոչինչ անել եւ վայր են դրել մանդատները` համարելով, որ դրսում կպայքարեն: Բայց ինձ թվում է` պայքարը պետք է համատեղել թե՛ դրսում, թե՛ Ազգային ժողովում, ինչն արդյունք կտա: Ցանկացած դեպքում միայն խորհրդարանից դուրս ուժերով պայքարելը միանշանակ արդյունք չի բերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода