Եկեք անկեղծ խոսենք. մենք չկարողացանք ստեղծել դիմադրողական շարժում. Իշխանյան
ՆերքաղաքականԱնդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` իրավապաշտպան ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ այսպիսի վիճակում ապագա չունենք, եթե օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ, վայրկյան առաջ չհամախմբվենք:
— Պետք է համախմբվել եւ գահընկեց անել այս ապիկար, դավաճան իշխանությանը: Երկու տարուց ավելի հանդուրժում ենք այս դավադիր իշխանությանը: Եկեք անկեղծ խոսենք. չկարողացանք ստեղծել դիմադրողական շարժում: Դրա համար այժմ արհամարհված ենք ոչ միայն պարտության պատճառով, այլ որ այդ պարտության պատասխանատու իշխանությունը մինչեւ հիմա գտնվում է երկրի կառավարման ղեկին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ