Կայացավ Լեւոն Շանթի դիմաքանդակի բացման արարողությունը
ՄշակութայինԵրեւանի Լեւոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ հայ մեծանուն գրող, դրամատուրգ, հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադիր Լեւոն Շանթի դիմաքանդակի բացման արարողությունը։
Բացման արարողությանը ներկա էին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը եւ հանրային գործիչ, ՀՅԴ անդամ, խմբագիր, հրապարակագիր Վաչե Բրուտյանը։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության անունից ելույթ ունեցավ ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։ Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը դպրոցի գրադարանին նվիրեց Համազգայինի Երեւանի գրասենյակի կողմից հրատարակված գրքերից։