Պատասխանատվության կանչել մեղավորներին. Աղեկյանը դիմում է ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին
ՀասարակությունԵրեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
«Պարոն ոստիկանապետ, տիկին դատախազ, տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Պետական պահպանության ենթակա շինությունների վրա անցքեր են բացվում դռելով` անշտկելիորեն վնասելով թամանյանական շինությունները։ Հորդորում եմ եւ պահանջում ձեռք առնել համապատասխան միջոցներ գտնելու եւ պատասխանատվության կանչելու մեղավորներին», - ասված է հղված նամակում, որին կից նաեւ ներկայացվել է համապատասխան տեսանյութեր: