Ինչքա՞ն կարելի է ասել, թե` «էլի համբերեք», «մի քիչ էլ դիմացեք». Միքայել Մանրիկյան
ՆերքաղաքականԵրեւանցիները շարունակում են դժգոհել տրանսպորտի վատ աշխատանքից: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու-երկու մեկնել էին Լեհաստան՝ MAN Truck & Bus SE ընկերության հրավերով, որպեսզի այդ գործարանից նոր ավտոբուսներ ձեռք բերեն: Ի՞նչ հույսեր կան այս առումով, «Իրավունքը» պարզեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ տեսակետը:
— Հարցի լուծում կլինի միայն միասնական ցանցի ներդրմամբ, որը կներառի մետրոպոլիտենը, եւ կունենանք երկու-երեք նոր կայարաններ: Այդ դեպքում կկարողանանք նաեւ բեռնաթափել Երեւանը: Հավատացեք, միայն ավտոբուսներ ներկրելով՝ այդ հարցը լիարժեք լուծում չի ստանալու: Ընդամենը որոշակի լուծում է ստանալու՝ այն էլ որոշակի ժամանակով: Կարող են ներկրել, օրինակ, 700-800 ավտոբուս, բայց այն հավելյալ ծանրաբեռնվածություն է բերելու մեր ճանապարհներին: Ճիշտ է, մասնագետներն ասում են, թե ավտոբուսներ ներկրելով ՝ զուգահեռաբար ավելի կքչանան գազելները կամ ավելի փոքր տարողությամբ ավտոբուսները, սակայն էլի եմ ասում՝ տրանսպորտային հարցի լուծումը տեսնում եմ միասնական ցանցի ներդրմամբ: Արդարացի են քաղաքացիների բողոքները: Ինչքա՞ն կարող են մարդիկ ամեն անգամ լսել, թե` «էլի համբերեք», «մի քիչ էլ դիմացեք»: Արդեն չորս տարի է` համբերում են ու սպասում տրանսպորտի բարեփոխմանը, որը շատ դանդաղ է տեղի է ունենում, եւ այն էլ` ոչ լիարժեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացեք թերթի առաջիկա համարներից մեկում: