Իշխանություն-ընդդիմություն բանակցությունները տապալվեցին
ՆերքաղաքականԹեպետ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնել էր մասնակցել «Հայաստան» խմբակցության հրավիրած արտահերթ նիստին, սակայն, «Իրավունքի» տեղեկություններով` շրջանառության մեջ դրված օրակարգային հայտարարության նախագծի շուրջ կողմերը դեռ երեկ գիշեր համաձայնության չեն եկել:
Նշենք, որ նախագծի համաձայն, Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների: Հայտարարության նախագծում նաեւ շեշտված է, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչեւ 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին եւ զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ