Կառավարության «բարեփոխումների» ծրագիրը` ՔՊ վարկանիշի անկման պատճա՞ռ
Ներքաղաքական
«Գելափի» կատարած հարցումների արդյունքների համաձայն` ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրել: Հարցվածների զգալի մասն ասել է, որ հնարավոր ընտրություններին չի մասնակցի: Ըստ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` որպես կանոն, երբ կառավարությունը սկսում է բարեփոխումների որոշակի ծրագիր իրականացնել, կարող են տեղի ունենալ վարկանիշային փոփոխություններ:
— Մենք առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով՝ քաղաքացիներն իրենք են ընտրություն կատարել եւ իրենք են որոշում կատարելու համապատասխան հարցերի վերաբերյալ գալիք ընտրություններում: