«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանն իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» եւ իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսն էր, որին միանգամից երկու փոխքաղաքապետ էր մասնակցում, բայց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չկար ու չկար: Եվ այս օրերին էլ, երբ մեծ աղմուկ են հանել Հանրապետության հրապարակում իրականացված լուսազարդարման աշխատանքները, արձագանքները հենց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մակարդակով է:
Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին հենց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների հետ միացնելու ամանորյա տոնածառերի լույսերը, ինչն ավանդաբար հենց քաղաքապետն է անում:
Հենց այդ օրը՝ ժամը 13:00-ին, Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես գալու եւ թերեւս կանդրադառնա նաեւ այդ հանգամանքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում