«Հրապարակ». Ընդդիմությունն առաջարկում է զոհվածների ընտանիքներին նոր արտոնություններ տրամադրել
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ անել՝ նոր երաշխիքներ սահմանել, այդ թվում՝ հիպոթեքային վարկի մարում, առողջապահական, կրթական, կոմունալ եւ այլ ծախսերի փոխհատուցում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ «Գործող օրենսդրությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:
Մասնավորապես, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով, զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են դրամական հատուցում, մի մասը՝ 10 մլն դրամ՝ միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական հավասար վճարներով, 20 տարվա ընթացքում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում