Ուրուգվային պետք է մեծացնել ազդեցիկությունը, ՖԻՖԱ-ն միշտ մեզ դեմ է. Սուարես
Սպորտ
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի կարծիքով մրցավարական սխալները անդառնալի են եղել Ուրուգվայի հավաքականի` Կատարում շարունակվող Աշխարհի առաջնությունը լքելու հարցում.
«Պորտուգալիայի դեմ խաղում Խիմենեսի դրվագում նշանակված 11-մետրանոցը վնասեց մեզ, քանի որ առաջնային դարձավ խփած և բաց թողած գոլերի գործոնը: Նույնը կարելի է ասել Նունյեսի դրվագի մասին՝ հակառակ տրամաբանությամբ:
ՖԻՖԱ-ն ու մրցավարական կոմիտեն պետք է բացատրություն տան, թե ինչ հիմքեր ունեն իրենց որոշումները: Խաղից հետո ցանկացա տեսնել երեխաներիս, սակայն ՖԻՖԱ-ն թույլ չտվեց՝ չնայած նրան, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների երեխաները մոտեցել էին պահեստայինների նստարանին: Կարծում եմ՝ Ուրուգվային պետք է ավելի մեծ ազդեցություն: ՖԻՖԱ-ն միշտ մեր դեմ է»,- Սուարեսի խոսքը փոխանցում է Goal-ը:
Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին տուրում Ուրուգվայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր Գանային, սակայն H խմբում զբաղեցրել էր երրորդ տեղն ու դուրս մնացել պայքարից: