Iravunk.com | Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի. Արտակ Զաքարյան
Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am Գերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները

Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
Ժողովրդական ասացվածք կա.
պատիվը տվել են շանը` չի կերել:
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հունգարիայի կառավարությունը կարծես չի պատրաստվում պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանից` հայ սպայի դեմ 2004թ. կատարված ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը 2012թ-ին ստանձնելու համար:
Այն Հունգարիայի, որն անտեսելով իրավունքը, Հայաստանի մեջքի հետևում, անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` 2012թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այն Սաֆարովին, որը Բուդապեշտի ՆԱՏՕ-ական դպրոցում կացնահարել է քնած վիճակում գտնվող սպա Գուրգեն Մարգարյանին: Այն Սաֆարովին, որը Բաքվին վերադարձվելուց անմիջապես հետո, պաշտոնապես հերոսացվել է:
Երբ Սերժ Սարգսյանը 2012թ. որոշում կայացրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին (այդ մասին տեղյակ պահելով ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին), հիմքում առաջին հերթին պետության հեղինակության, ազգային արժանապատվության, բանակի ու սպայի պատվի հարցերն էին: Դրա համար էլ Հայաստանին ու հայ ժողովրդին աշխարհում հարգում էին: Շատ երկրներ ու միջազգային կառույցներ քննադատեցին Հունգարիայի կառավարության ու Ադրբեջանի այդ համատեղ «գործարքը»:
Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի: Նա հայերին վերաբերում է միայն որպես կերակրման, հիմարացման ու զիզի-բիզի բաներով խաբելու ենթակա զանգվածի: Որովհետև մենք թույլ ենք տալիս որպեսզի նա շարունակի այդպես վարվել մեր, և մեր երկրի հետ:
Հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով պահված Հայրենիքը թշնամուն հանձնածի համար ի՞նչ արժեք կարող է ունենալ կացնահարված մեկ սպայի պատիվը: Եվրոպայի ԱԳ նախարարների աչքի առջև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ գրկախառնված հռհռացող ՀՀ արտգործնախարարին էլ ո՞վ բանի տեղ կդնի, երբ սա բարձրացնի օրինակ հայ ռազմագերիներին դիրքում դաժանաբար գնդակահարության կամ կին զինծառայողների դիերի խոշտանգման հարցերը:
Զինվորականնե´ր, ոստիկաննե´ր, անվտանգության ծառայության, դատախազության և արդարադատության սպանե´ր, ահա ևս մեկ ապացույց, որ սպայի պատիվն ու արժանապատվությունը սրանց համար զրո է, ոչնչություն, դատարկ մի բան: Հայրենիքի առջև ձեր ծառայությունը սրանց համար ոչ թե պետականություն ու պատիվ է, այլ ընդամենը ծախս: Իսկ դուք, երևի ամեն օր զգաստ դիրքով պատվի եք առնում կապիտուլյանտներին, ըստ իրենց ընկալման` փողի խաթեր:
Հ.Գ. 1
Ժողովրդական ասացվածք կա.
պատիվը տվել են շանը` չի կերել:
Հ.Գ.2
Իհարկե չպետք է մոռանալ, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ (մենք շնորհակալ ազգ ենք) 2021թ. հինգ հայ ռազմագրերիներ վերադարձվել են Հայաստան: Բայց դա հիմք չի տալիս մոռանալու հայ սպայի անարգված պատիվն ու արժանապատվությունը:
Հատկապես, որ ռազմագերիներին անմիջապես վերադարձնելու ստանձնած պարտավորության փոխարեն, Ադրբեջանը մեր գերևարված տղաների վերադարձը դարձրել էր այլ պետությունների հետ միջազգային առևտուր անելու և Հայաստանի վրա որպես «լավություն» ծախելու գործարք: Դա Հայաստանի տխրահռչակ կառավարությանը միջազգայնորեն նսեմացնելու ևս մեկ առիթ էր:



Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին Ծիծեռնակաբերդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода