Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավի Մարալը նշանվել է. Տեսանյութ Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Օրվա խորհուրդ. Ապրիլի 19 Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել «Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը «Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց Նիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն Սողոմոնյան Ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանը

Հասարակության լռությունը կբերի անդառնալի հետեւանքների. Վահան Բաբայան

Տեսանյութեր

«Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը». այս խորագրով Ռեֆորմիստների կուսակցությունն օրերս անցկացրեց համաժողով, որին մասնակցում էին ինչպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ փորձագիտական, հասարակական սեկտորի լայն շրջանակ: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ПЛАВНЫЙ» ԱՆՑՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ»

— Պարոն Բաբայան, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ երբ Ալիեւն ու Փաշինյանը ժամանել էին Սոչի, Պրահայից իրենց հետ բերել էին այն փաստաթուղթը, որտեղ ասվում է, թե ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն արդեն իր ընտրությունը կատարել է, թե որ տարբերակով է առաջնորդվելու:

— Փաստացի շաբաթներ առաջ մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանից, որ նա ռուսական տարբերակի կողմնակից է, եւ նաեւ եղան կարծիքներ, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է պնդել իր դիրքորոշումը կամ իր առաջարկները: Այս պահին ընդհանուր առմամբ` կարող ենք ասել, որ ունենք մի իրավիճակ, որ այդ հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այն ձեւակերպումը, թե փաստացի Պրահայից հետո փոփոխություններ են տեղի ունեցել: 1991 թվականի, այսպես կոչված, թեզերը եւ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը բերում է որոշակի նորությունների: Այդ հռչակագրի մաս չի կազմում Ղարաբաղը, այնտեղ չունենք որեւէ հիշատակում, հետեւաբար կարելի է ասել` плавный անցում է կատարվում արեւմտյան տարբերակին: Մինչդեռ, ինչպես Ռուսաստանի նախագահն էր նշել, մոսկովյան առաջարկվող տարբերակի մեջ եղել է արցախահայության ինքնորոշման եւ անվտանգության հարցը, իսկ կարգավիճակի հարցը թողնվելու էր սերունդների որոշմանը: Ի դեպ, Լավրովը շեշտել էր, որ 2012 թվականից իրենց դիրքորոշման մեջ եւ առաջարկներում ինչ-որ փոփոխություններ չեն եղել: Բայց արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն եղել այն հայտարարությունից հետո, երբ ասվել է, թե ռուսական տարբերակին են կողմնակից: Փաստացի սա է խնդիրը, որը հասարակությունը պետք է իմանա, քննարկի, քանի որ կարծում եմ` բոլոր հարցերից առավել կարեւոր է սա: Դրա համար էլ  հրավիրել էինք «Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով համաժողովին փորձագետների, քաղաքական գործիչների եւ մարդկանց, ովքեր տիրապետում են այս թեմային, որպեսզի իրականացնեինք քննարկում` հենց այս հարցի շուրջ:

— Այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ` ՌԴ ԱԳ նախարար Լավրովը զգուշանո՞ւմ էր հայ հանրությանն իր հայտարարությամբ, թե՞  պարզապես արձանագրում, որ իրենք այլեւս ոչինչ անել չեն կարող, քանի որ Փաշինյանն ու Ալիեւն արդեն պայմանավորվել են:

— ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն ավելի շատ հարց էր, թե ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունը: Հետեւաբար, բոլոր հարցերի պատասխանն այսօր Երեւանում է: Պաշտոնական Երեւանը պետք է որոշի` ի՞նչ է ուզում: Թե ինչ է ուզում Ռուսաստանը պարզ է, ինչ է ուզում Արեւմուտքն, էլի պարզ է, բայց պարզ չէ, թե Հայաստանն ինչ է ուզում: Սա է խնդիրը:

«ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

— ԱԺ արտահերթ նիստով խորհրդարանը քննարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ին արված հայտարարության կապակցությամբ: Սակայն, թեպետ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մասնակցեց նիստին, բայց քվեարկությանը չմասնակցեց եւ նախագծի ընդունման համար անհրաժեշտ ձայներ էլ չապահովեց: Ավելին` չգտնվեց հստակ պատասխան, թե ի վերջո, ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավո՞րը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ` արդեն իսկ իշխանություններն այդ հարցի պատասխանը տվել են: Բայց ես չեմ էլ զարմանում, որ նախագիծը չընդունվեց: Բնական է, եւ դրա վրա զարմանալ պետք չէ: Խնդիրն այլ է` Հայաստանի առջեւ դրված են հարցեր, որոնք պետք է լուծվեն: Հայաստանը պետք է ունենա ընտրություն: Ո՞րն է այդ ընտրությունը` Վաշինգտոն, թե՞ Մոսկվա. սա է հարցը:

— Տարին արդեն ավարտվում է, ստեղծված վտանգավոր զարգացումներին հակազդելու հնարավորություն դեռ  ունի՞ ընդդիմությունը:

— Ես ընդդիմության անունից չեմ կարող հայտարարություններ անել, քանի որ կա, այսպես կոչված, խորհրդարանական ընդդիմություն. իրենք են որոշումները կայացնում: Բայց, որպես ընդդիմադիր կուսակցութան ղեկավար, կարծում եմ` շատ հնարավորություններ մենք արդեն բաց ենք թողել: Այդ  հնարավորությունները 2013 թվականին կկարողանանք վերականգնել, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Ընդդիմությունն այսօր չունի օրակարգ, չունի միասնական առաջնորդ եւ չունի հարցերին պատասխանելու իր մեթոդական մոտեցումները:  Խորհրդարանական ընդդիմությունը եւ մեր երկրի բոլոր ադեկվատ մարդիկ պարտավոր են մտածել այս հարցի շուրջ: Հասկացանք, որ Ամանոր է, գեղեցիկ տոնակատարություններ են, գունավոր լույսեր են, բայց մենք ունենք խնդիր, որի առաջ Հայաստանը կանգնած է: Էլի եմ ընդգծում` պետք է ընտրություն կատարել: Եվ եթե հասարակությունը լուռ հետեւում է այս ամենին, ոչ թե սխալ է , այլ ուղղակի այն կբերի շատ անդառնալի հետեւանքների: Դրա համար կարծում եմ` պետք է այս հարցերը քննարկել, իսկ թե բան կփոխվի կամ` ոչ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ակնհայտ է, որ այս փուլում լինելու են շատ կարեւորագույն իրադարձություններ` ե՛ւ միջազգային, ե՛ւ Հայաստանի հետ կապված: Ու սա որեւէ կապ չունի` ձմեռ է, թե ամառ: Ես այն մարդկանց շարքին չեմ պատկանում, որ սեզոններով` թեժ աշուններով կամ թեժ գարուններով է առաջնորդվելու, ինչն ընդհանրապես ճիշտ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода