Սպասվում է, որ ՌԴ-ն մոտ 300 000 մոբիլիզացվածներին կտեղափոխի Բելառուս եւ կհարվածի Լվովի ուղղությամբ. «Նովայա գազետա»
ՄիջազգայինՍպասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մոտ 300 000 մոբիլիզացված ռուսների կտեղափոխի Բելառուս մինչև դեկտեմբերի կեսերը և կփորձի հարվածներ հասցնել Լուցկի և Լվովին՝ դադարեցնելու արևմտյան զենքի մատակարարումները: Այս մասին հայտնել է «Նովայա գազետան»:
Միաժամանակ երկրորդ հարվածն է պատրաստվում Կիևի ուղղությամբ, և Բախմուտով նախատեսվում է բեկում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ։
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Բելառուս: Ըստ տարբեր աղբյուրների, այցի նպատակը Բելառուսի գործընկեր Վիկտոր Խրենինի հետ բանակցություններն են։