Համդիպման 44-րդ րոպեին Ժիրուն Կիլիան Մբապեի փոխանցումից հետո բացեց հաշիվը: 74-րդ րոպեին Մբապեն տպավորիչ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Մրցավարի ավելացրած առաջին րոպեին Մպաբեն ևս մեկ փայլուն գոլ խփեց։
Հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կարողացավ երկրորդ փորձից անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։ Ֆրանսիան, տանելով վստահ հաղթանակ, քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սենեգալ զույգի հաղթողի հետ: