Iravunk.com | Վաստակավոր արտիստը նշեց ծննդյան «18-ամյակը» ոչ հարազատ թատրոնում
Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով որս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ) Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ «Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. Սիմոնյան Վեդիի ոստիկանության բաժնում եմ

Վաստակավոր արտիստը նշեց ծննդյան «18-ամյակը» ոչ հարազատ թատրոնում

Տեսանյութեր

Հույզեր, արցունքներ, հիշողություններ, ասմունք, երգ ու հումոր, սեր ու կարոտ… Հենց այսպես իր ծննդյան ամյակը նշեց ՀՀ վաստակավոր արտիստ ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած իր հոբելյանական համերգով: Այո, ցավոք, դերասանուհու հոբելյանը չէին կազմակերպել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական հարազատ թատրոնում՝ հարազատ ղափլանյանականները: Ավելին՝ ծննդյան հոբելյանին ընդառաջ՝ նա «նվեր» ստացավ ծանուցում, որ այն թատրոնից, որի հիմնադիրներից է, իրեն ազատում են աշխատանքից:

Դերասանուհու ծննդյան ամյակի կազմակերպչական հոգսն իր վրա էր վերցրել երիտասարդ դաշնակահար, երգիչ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստին կարոտած հանդիսատեսը մի ուրիշ Լուսո տեսավ բեմում: Տեւական դադարից հետո՝ կրկին վերադարձը բեմ մի նոր երիտասարդական շունչ էր տվել Լուսինե Կիրակոսյանին, ինչը նկատեցին նաեւ նրան շնորհավորելու եկած մշակութային գործիչները՝ իրավամբ ընդգծելով, թե նրա 18-ամյակն է ընդամենը:

Շնորհավորանքները բազմաթիվ էին եւ տարբերվող: Երգեցին Սոնա Շահգելդյանն ու Լեռնիկ Թադեւոսյանը, յուրահատուկ հիշողություններով ու ծաղիկներով բեմ բարձրացավ նաեւ դերասան, նմանակող Սամվել Բաղդասարյանը: Վարդան Խաչատրյանն էլ իր նվագակցությամբ եւ կատարումներով  համեմեց Լուսինե Կիրակոսյանի խոսքն ու երգը: Միայն թե չկային ո՛չ հարազատ թատրոնից շնորհավորողներ, ո՛չ էլ ԿԳՄՍ նախարարությունից:

«Լուսոն ոչ միայն այսօր է 18 տարեկան, վաղն էլ է 18 լինելու, երեկ էլ էր 18, 18 էր հեղափոխությունից առաջ: Ոչ միայն թատերական աշխարհում, այլ ընդհանրապես շատերը մեծ զարմանքով են նայում ու ասում, թե ինչպես է ստացվում, որ Լուսոն մնում է 18, իսկ մեր տարիքը երկրաչափական պրոգրեսիայով տնտեսական աճ է ապրել: Ո՞րն է Լուսոյի գաղտնիքը, որ 18 սկսել է, 18 գնում է, 18 էլ գնալու է՝ ոչ պլյուս, ոչ մինուս: Գաղտնիք չկա... Լուսինե Կիրակոսյանը գաղտնիք չունի: Լուսոն բաց ձեռքերով է եկել այս աշխարհ: Նա բաց ձեռքերով է ընդունում մարդուն, հասարակությունը, իրադարձությունները, հեղափոխությունը... Ճիշտ է, հետո գլխին է տալիս, բայց դա Լուսոն է», - իր խոսքում ասաց ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ հումորային դրվագներ պատմելով նրա հետ անցած ստեղծագործական ճանապարհից:

Հատկանշական էր այն, որ երեկոյի ընթացքում բեմի էկրանից հնչեցին Լուսինե Կիրակոսյանի մասին տարբեր տարիների թատերարվեստի մեծերի կողմից ասված խոսքերը: Այդ շարքում էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԸ, ով պարզվում է՝ ընդամենը վեց տարի առաջ այսպես էր արտահայտվում Լուսինե Կիրակոսյանի մասին. «Գոնե դերասանուհիների կանանց թեւի մեջ Լուսիկն արտառոց կերպով անջատվում էր: Այն, ինչ-որ ես տեսա, երբ նոր էի եկել թատրոն, նման դերասանուհի իր դերասանական կազմում ունենալու համար շատ թատրոններ ուղղակի կպայքարեին իրար հետ… Լուսիկ, ամեն ինչ չէ, որ կորած է, շատ բան դեռ առջեւում է»: Մինչդեռ իրականում առջեւում այդպես էլ դեր չստանալով հարազատ թատրոնում՝ խոստացվածից վեց տարի անց՝ աշխատանքից ազատման ծանուցում ստացավ Լուսինե Կիրակոսյանը հենց նրանից, որից հետո՝ տնօրենի պաշտոնից ազատվեց նաեւ Արմեն Խանդիկյանը...

Ինչեւէ, էլ ի՞նչ ծննդյան տարեդարձ, առանց տորթի... Երեկոյի ավարտին՝ Վարդան Խաչատրյանը բեմ բարձրացավ այս անգամ տորթով, իսկ Լուսինե Կիրակոսյանը նախ երազանք պահեց, ապա խաչակնքվեց ու փչեց մոմերը...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք՝ այստեղ:



Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода