Բաքուն առաջարկում է նաև Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում
ՀասարակությունՄարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Զահիդ Օրուջը կարծում է, որ դա կպաշտպանի բանակցությունները արտաքին միջամտությունից և ինտրիգներից։ Բայց նա չհստակեցրեց, թե ով է փորձում միջամտել գործընթացին։
«Ավելի մոտ և անվտանգ, քան Պրահան կամ Սոչի՝ Բաքուն, Երևանն ու Անկարան։ Երեք երկրների մայրաքաղաքներում հանդիպումը միակ ելքն է։ Ազգերը չեն կարող հավերժ ապրել պատերազմական և թշնամական վիճակում», - մեջբերում են պատգամավորի խոսքերը ադրբեջանական լրատվամիջոցները։