ԱԱ-2022. Պորտուգալիա- Շվեյցարիա` 6:1. Պորտուգալացիները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը 6-1 հաշվով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
17-րդ րոպեին խաղի հաշիվը գեղեցիկ հարվածով բացեց Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, 33-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց կենտրոնական պաշտպան Պեպեն։ 51-րդ րոպեին Ռամուշը պորտուգալացիների կազմում դարձավ դուբլի հեղինակ, իսկ չորս րոպե անց Ռաֆայել Գերեյրուն հաշիվը դարձրեց 4-0:
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին խփեց Շվեյցարացիների միակ գնդակը։
Հանդիպման 67-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց Գոնսալու Ռամուշը, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Ռաֆայել Լեաուն հաշվի դարձրեց՝ 6-1:
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմի մեկնարկային կազմում չէր եւ խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման վերջնամասում։
Գոլերը` տեսանյութով