ՆԱՏՕ-ն շուտով ներթափանցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան. Լավրով
ՄիջազգայինՆԱՏՕ-ն շուտով ներթափանցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որից հետո հավակնելու է դաշինքի պաշտպանական գծին Հարավչինական ծովում, չորեքշաբթի Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
«Ոչ թե եթե, այլ երբ, և դա տեղի կունենա շուտով, ՆԱՏՕ-ն ներթափանցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ես կարծում եմ, որ նրանք ևս մեկ անգամ կպնդեն, որ պաշտպանական քաղաքականությունը մնում է ուժի մեջ, և ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, պարզապես իրենց պաշտպանության գիծն ընկած կլինի Հարավչինական ծովում»,- նշել է նա։
Դեռևս հունիսին ՆԱՏՕ-ն առաջին անգամ Չինաստանը որակել է իր ռազմավարական առաջնահերթություններից մեկը՝ հաշվի առնելով նրա տնտեսական և ռազմական հզորությունը, որը մարտահրավեր է այս դաշինքի շահերին, անվտանգությանն ու արժեքներին։