«Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը կրկնում է նաև Պորտուգալիայի հավաքականում
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն երբ իմացել է, որ չի լինելու Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում Շվեյցարիայի դեմ խաղումս պառնացել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին, որ կհեռանա ազգային թիմից, հայտնում է Record-ը:
Ռոնալդուի և Սանտուշի հարաբերությունները լարվել են ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Պորտուգալիա - Հարավային Կորեա խաղից (1-2) հետո: Այդ հանդիպման 65-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, պորտուգալացի մասնագետը փոխարինել էր «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին։
Հետագայում հաղորդվել էր, որ Ռոնալդուն փոխարինվելու ժամանակ մարզչին ասել է՝ «Դու շտապում ես ինձ հանել»։ Խաղից հետո 37-ամյա հարձակվողը հերքել էր դա և ասել, որ այդ պահին խոսել է Կորեայի հավաքականի խաղացողի հետ, որը պահանջել է, որ պորտուգալացին հնարավորինս շուտ հեռանա խաղադաշտից։
Այնուամենյանիվ, Սանտուշը դժգոհ էր մնացել ֆուտբոլիստի պահվածքից՝ ասելով, որ իրեն դուր չի եկել Ռոնալդուի արձագանքը։