Փոխարժեք: $ 396.02, 431.27, 5.71
Հաագայում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Բարդելի վերածված պետական համակարգ. Կարապետ Պողոսյան ՀՀ ԱԺ պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի ՌԴ Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ) Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Վարդան Ոսկանյան Եղվարդի, Աբովյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ալավերդիում մառախուղ է Արցախի մասով պետք է շտապել. Տիգրան Աբրահամյան ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Բրյուսովականները շատ կարեւոր հարցադրում պետք է անեն թե՛ տիկին Հարությունյանին, թե՛ պարոն Գյուրջինյանին. Ափյան

Տեսանյութեր

Եթե ընդամենը վերջերս Բրյուսովի անվան համալսարանը պայքարում էր լինել-չլինելու համար, այսօր արդեն պայքարն այդ համալսարանի ռեկտոր դառնալու համար է: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ ՀԱՍՄԻԿ ԱՓՅԱՆԻ հետ:

— Ինչպես տեղեկացանք, բուհի ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 2 թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը թեկնածուների մասին:

— Կրթական համակարգը շատ մտահոգիչ իրավիճակում է հայտնվել: Ոչ վաղ անցյալում` դեռ 2018-ին, երբ «թավիշները» գալիս էին իշխանության, ասում էին, թե պետք է «դուրս շպրտենք քաղաքականությունը բուհերից»: Բայց այս տարիները եկան ապացուցելու, որ նրանց արված այս հայտարարությունը մյուս բոլոր հայտարարությունների նման իրականում ստահոդ էին: Մի բան, որ նրանք կարողացել են լավ անել այս չորս տարիների ընթացքում` այն է, որ ոտքից գլուխ քաղաքականացրել են կրթական համակարգը: Ինչ վերաբերում է ռեկտորի թեկնածուներին, պետք է նշեմ, որ երկուսն էլ քաղաքականացված են: «Ասֆալտին պառկեցնելու» Նիկոլ Փաշինյանի հորդորը ճիշտ հայերեն որակող, ՀՀ օրհներգի ժամը` 00:00-ին հնչելը կեսգիշերյան ներխուժում անվանող եւ այն խոչընդոտելու կոչ անող, ինչպես նաեւ հակապետական «Ռեսթարտի» կուռքը համարվող անձը ոտքից գլուխ թաթախված  է քաղաքականության մեջ եւ այսօր ուզում է դառնալ համալսարանի ռեկտոր: Ինչ վերաբերում է գործող ռեկտորին, նա անմրցելի է` ինչ-որ տեղ տեղավորվելու հարցում, կարող է ցանկացածի վրայով անցնել` հանուն իշխանության պահպանման: Իրականում նրա համար մեր համալսարանն արժեք չէ, այլ միջոց է` իրականացնելու իր կրթության հետ աղերս չունեցող բոլոր նպատակները: Մի հանգամանքի վրա կուզեի ուշադրություն հրավիրել` Կարինե Հարությունյանը ԵՊՀ-ից ֆիզիկոս է, Դավիթը Գյուրջինյանը` ՀՊՄՀ-ից է: Ի՞նչ է ստացվում, արդյոք 90-ամյա այս հեղինակավոր բուհը չի կարողացել տալ այնպիսի ներկայանալի կադրեր, ովքեր կարող են ստանձնել բուհի ղեկավարությունը, ինչո՞ւ են անտեսվում այն լուրջ գիտնականները, դոկտոր-պրոֆեսորները, ովքեր բրյուսովական են, ու ովքեր կարող են դիտարկվել որպես համալսարանի ռեկտորի թեկնածու:

— Բայց Դավիթ Գյուրջինյանն ինքն էլ է իրեն համարում բրյուսովական, ասում է, որ ինքը դրսից եկող մարդ չէ, օտար չէ Բրյուսովի համար, որովհետեւ այնտեղ դասավանդել է: Ինչո՞ւ նրան յուրային չեն համարում բրյուսովականները:

— Խնդիրն այն է, որ նա ֆեյսբուքյան շատ ակտիվ գրառումներ է անում, որոնց շարքում կարող եք հանդիպել մի գրառման, որտեղ խոսում է  այն մասին, որ մասնակցել է համալսարանի հայագիտության ամբիոնի նիստին: Մանրամասնելով նշել է, թե` նույն գաղջ մթնոլոտն էր, նույն ճահիճն էր տիրում, եւ 10-15 րոպե չի կարողացել դիմանալ, դուրս է եկել, որպեսզի մաքուր օդ շնչի: Այն մարդը, ով տարիներ շարունակ աշխատել է համալսարանում, այն կարծիքին է, որ այնտեղ օդը մաքուր չէ, մթնոլորտը գաղջ է եւ իր հարազատ ամբիոնը որակում է` որպես ճահիճ: Կարծում եմ` նրա արտահայտած մտքերը ցուցիչ են  բրյուսովականների եւ մյուսների համար:

— Տիկին Ափյան, գուցե գալիս է համալսարանի ռեկտոր, որ նախկին գա՞ղջը ցրի…

— Նրանք չորս տարի ժամանակ ունեին, եթե կարծում էին, թե գաղջը նախկինում էր: Այն, ինչ նրանք արեցին կրթական համակարգի հետ, հետապնդում էր հայի ինքնությանը եւ նպատակ ուներ ոչնչացնելու կրթությունն ու մշակույթը: Նախ սկզբում մշակույթի, սպորտի, կրթության եւ գիտության ոլորտը միավորեցին մեկ նախարարության մեջ` դրանով իսկ խոչընդոտեցին ոլորտների առաջխաղացմանն ու զարգացմանը: Բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից հանեցին հայագիտական առարկաները, որը ոչ այլ ինչ է, քան դավադրություն հայի ինքնության նկատմամբ, բուհերի ռեկտորներին դարձրին քաղաքական որոշումներ դակողներ եւ խնդիր դրեցին, որպեսզի նրանք աշխատանքից հեռացնեն բազմաթիվ որակյալ կադրերի, փորձառու աշխատակիցների` միմիայն այն պատճառով, որ նրանք ներկա վարչակազմի հետեւորդը չէին: Ուսանողական ինքնակառավարման համակարգին տվեցին բուհի հերթական ստորաբաժանման կարգավիճակ` ինքնակառավարվողից դարձնելով կառավարվող: Պաշտոններ են տալիս այնպիսի մարդկանց, ովքեր բարձրագույն կրթություն անգամ չեն ստացել: Դրանով նրանք արժեզրկում են բարձրագույն կրթության գաղափարն առհասարակ: Էլ չեմ ասում բուհերի խոշորացման խոսակցությունների մասին, որոնք դամոկլյան սրի նման կախված են բոլոր պետական բուհերի վրա: Սա է այն իրականությունը, որ նրանք անում են մեր երկրի ու կրթության հետ:

— Ի դեպ, ինչպես են Կարինե Հարությունյանը եւ Դավիթ Գյուրջինյանը վերաբերվում բուհերի խոշորացմանը՝ մասնավորապես Բրյուսովի, Մանկավարժականի եւ Ֆիզկուլտի միավորմանը:

— Ինչպես պարզ դարձավ, Կարինե Հարությունյանը տեւական ժամանակ լռում էր` իմանալով հանդերձ, որ կան նման խոսակցություններ, եւ կառավարությունը նման մտադրություն ունի: Նա սկսեց խոսել բավականին ուշ, ինչից հետո, եթե հիշում եք, սկսվեցին դասադուլներ, որովհետեւ իրականում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները պատրաստ են պայքարելու` հանուն իրենց համալսարանի լինելիության: Սակայն փոխվարչապետի մոտ հանդիպումից հետո` դասադուլները մարեցին, երեխաներին բերեցին ներս եւ չթողեցին, որպեսզի դասադուլը դառնա գործադուլ: Կարծես թե, Կարինե Հարությունյանը փափուկ բարձ դրեց թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների գլխի տակ` կանգնեցնելով գործընթացը: Ինչի՞ համար արեց, ի՞նչ նրան խոստացան այդ ամենի փոխարեն` առաջիկայում վստահաբար կտեսնենք: Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Գյուրջինյանին, երբ նրան հարցազրույցի ժամանակ հարցնում են, թե ինչպես է վերաբերվում այդ հարցին, փորձեց  խուսափել` ասելով դեռ ոչինչ չկա, երբ կլինի,  այդ մասին կխոսենք: Բայց ինչպե՞ս ոչինչ չկա, եթե փոխվարչապետից գրություն է ստացվել, որ արդեն հանձնաժողով է ձեւավորվել, որն այդ հարցերն է քննարկում` բուհերի միավորման: Ընդ որում` շահառուներից ոչ ոք ներառված չէ այդ հանձնաժողովում: Նույն Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում ասում է, որ նման փոքր երկրի համար ունենալ այդքան պետական բուհեր որքանո՞վ է նպատակահարմար: Այնպես որ, այս առումով բրյուսովականները շատ կարեւոր հարցադրում պետք է անեն թե՛ տիկին Հարությունյանին, թե՛ պարոն Գյուրջինյանին եւ ստիպեն, որպեսզի հրապարակավ հայտարարեն բուհերի խոշորացման մասին իրենց դիրքորոշումը: Ի դեպ, Բրյուսովի, Մանկավարժականի եւ Ֆիզկուլտինստիտուտի միավորման հետ կապված մի բան կա, որն իմ ուշադրությունը գրավեց: Դավիթ Գյուրջինյանը երկար ժամանակ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն էր, կարծում եմ` պատահական չէ նրա` ռեկտորի թեկնածու առաջադրվելը: Նա Մանկավարժական համալսարանն իր հարազատ բուհն է համարում, խորհրդի նախագահն է եղել,  եւ գուցե նրա առաջադրմամբ` փորձում են այնպես անել, որ հետագայում նա կարողանա ավելի դյուրին ու հեշտ կազմակերպել Մանկավարժականի եւ Բրյուսովի միաձուլումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Հաագայում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ ԱդրբեջանիԲարդելի վերածված պետական համակարգ. Կարապետ ՊողոսյանՀՀ ԱԺ պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի ՌԴԱմերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջԱրդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներըՍուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Վարդան ՈսկանյանԵղվարդի, Աբովյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ալավերդիում մառախուղ էԱրցախի մասով պետք է շտապել. Տիգրան ԱբրահամյանՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱյսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքըԷդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանն ու Անդրանիկ Քոչարյանը մեկնում են ՄոսկվաԹագավոր Չարլզ III-ը ցանկանում է, որ արքայազն Հարրին մասնակցի իր թագադրմանըԱրդբեջանն ամբողջությամբ տարհանեց և Բաքու տեղափոխեց Իրանում իր դիվանագետներին ու նրանց ընտանիքներինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունվարի 30. Օրվա խորհուրդԵրևանի և 3 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ«Պուտինն ինձ ասաց` ես կարող եմ քեզ սպանել մեկ րոպեում». Բորիս ՋոնսոնԺիրինովսկու կանխատեսումը Իրանի, Ուկրաինայի եւ Երրորդ աշխարհամարտի մասին (Տեսանյութ)Արեւմտյան մի շարք երկրներ եւս փակում են փակել դեսպանատներն ԻրանումՇոլցը ցանկանում է շարունակել Պուտինի հետ հեռախոսային բանակցությունները. WeltՈւկրաինական ՀՕՊ-ը ուժերը ոչնչացրել է սեփական ավիախմբի հրամանատարին Սու-25-ով (ֆոտո)Aշխարհը քայլ արեց դեպի Երրորդ աշխարհամարտ. ինչ է կատարվում ԻրանումՌուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական կուտակվող ուժերին Զապորոժիեի ճակատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Արզաքանցյանը փորձել է իրենից պարտքն ուզողի «գլխին սարքել» Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, աշխատակիցները լքել են շենքըՌուսական տանկերը ճեղքել են հակառակորդի պաշտպանությունը Ուգլեդարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էրդողանը խոսել է Պուտինի հետ հարաբերությունների մասինԻրանի դեմ մասշտաբային տեղեկատվական պատերազմ է ընթանում. իրանական աղբյուրԱՄՆ ֆինանսների նախարարը զգուշացրել է համաշխարհային տնտեսության համար ԱՄՆ դեֆոլտի աղետալի հետևանքների մասինՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրԻնքը գնաց, կարոտը թողեց մեզ. երգիչ Էրոն հետմահու արժանացավ «Հավերժի մարտիկ» շքանշանիՄեր բանակը որբ երեխու պես մոլորված՝ իր ծնողին է ման գալիս. Մխիթար ԱղասյանՄխիթար Աղասյանն արժանացավ պատվոգրի եւ հատուկ շքանշանիԶԼՄ-ները հայտնել են, որ իրանական Սպահանի օբյեկտի վրա հարձակման հետեւում կանգնած է եղել ԻսրայելըԵրուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղելԱմուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ հունվարի 30-ինԳարեգին Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունըԱնասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն ՓաշինյանինՎեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներինՀռոմի պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համարՍուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթովՆիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը. Լիլիթ ԳալստյանԿրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանումՍա հերթական ողբերգությունն է՝ Սահմանադրական դատարանի եւ մեզ համար. ՄելոյանՊաշտպանություն խոսքով. բաներ, որոնք պետք է գաղտնի պահել ուրիշներից...ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան.NEWS.amՀայաստանի Հարավային դարպասը եվրոպացիները մտադիր են դարձնել իրենց համար «գլոբալ դարպաս»Առաջիկա 3-5 օրվա ընթացքում Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կա՛մ կմարվի, կա՛մ նոր թափով կբռնկվի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода