Փոխարժեք: $ 396.02, 431.27, 5.71
Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Վարդան Ոսկանյան Եղվարդի, Աբովյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ալավերդիում մառախուղ է Արցախի մասով պետք է շտապել. Տիգրան Աբրահամյան ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Այսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանն ու Անդրանիկ Քոչարյանը մեկնում են Մոսկվա Թագավոր Չարլզ III-ը ցանկանում է, որ արքայազն Հարրին մասնակցի իր թագադրմանը Արդբեջանն ամբողջությամբ տարհանեց և Բաքու տեղափոխեց Իրանում իր դիվանագետներին ու նրանց ընտանիքներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հունվարի 30. Օրվա խորհուրդ

Կապ չունի` ձմեռ է, թե ամառ. լինելու են շատ կարեւորագույն իրադարձություններ. Բաբայան

Տեսանյութեր

«Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը». այս խորագրով Ռեֆորմիստների կուսակցությունն օրերս անցկացրեց համաժողով, որին մասնակցում էին ինչպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ փորձագիտական, հասարակական սեկտորի լայն շրջանակ: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ПЛАВНЫЙ» ԱՆՑՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ»

— Պարոն Բաբայան, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ երբ Ալիեւն ու Փաշինյանը ժամանել էին Սոչի, Պրահայից իրենց հետ բերել էին այն փաստաթուղթը, որտեղ ասվում է, թե ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն արդեն իր ընտրությունը կատարել է, թե որ տարբերակով է առաջնորդվելու:

— Փաստացի շաբաթներ առաջ մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանից, որ նա ռուսական տարբերակի կողմնակից է, եւ նաեւ եղան կարծիքներ, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է պնդել իր դիրքորոշումը կամ իր առաջարկները: Այս պահին ընդհանուր առմամբ` կարող ենք ասել, որ ունենք մի իրավիճակ, որ այդ հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այն ձեւակերպումը, թե փաստացի Պրահայից հետո փոփոխություններ են տեղի ունեցել: 1991 թվականի, այսպես կոչված, թեզերը եւ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը բերում է որոշակի նորությունների: Այդ հռչակագրի մաս չի կազմում Ղարաբաղը, այնտեղ չունենք որեւէ հիշատակում, հետեւաբար կարելի է ասել` плавный անցում է կատարվում արեւմտյան տարբերակին: Մինչդեռ, ինչպես Ռուսաստանի նախագահն էր նշել, մոսկովյան առաջարկվող տարբերակի մեջ եղել է արցախահայության ինքնորոշման եւ անվտանգության հարցը, իսկ կարգավիճակի հարցը թողնվելու էր սերունդների որոշմանը: Ի դեպ, Լավրովը շեշտել էր, որ 2012 թվականից իրենց դիրքորոշման մեջ եւ առաջարկներում ինչ-որ փոփոխություններ չեն եղել: Բայց արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն եղել այն հայտարարությունից հետո, երբ ասվել է, թե ռուսական տարբերակին են կողմնակից: Փաստացի սա է խնդիրը, որը հասարակությունը պետք է իմանա, քննարկի, քանի որ կարծում եմ` բոլոր հարցերից առավել կարեւոր է սա: Դրա համար էլ  հրավիրել էինք «Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով համաժողովին փորձագետների, քաղաքական գործիչների եւ մարդկանց, ովքեր տիրապետում են այս թեմային, որպեսզի իրականացնեինք քննարկում` հենց այս հարցի շուրջ:

— Այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ` ՌԴ ԱԳ նախարար Լավրովը զգուշանո՞ւմ էր հայ հանրությանն իր հայտարարությամբ, թե՞  պարզապես արձանագրում, որ իրենք այլեւս ոչինչ անել չեն կարող, քանի որ Փաշինյանն ու Ալիեւն արդեն պայմանավորվել են:

— ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն ավելի շատ հարց էր, թե ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունը: Հետեւաբար, բոլոր հարցերի պատասխանն այսօր Երեւանում է: Պաշտոնական Երեւանը պետք է որոշի` ի՞նչ է ուզում: Թե ինչ է ուզում Ռուսաստանը պարզ է, ինչ է ուզում Արեւմուտքն, էլի պարզ է, բայց պարզ չէ, թե Հայաստանն ինչ է ուզում: Սա է խնդիրը:

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԵՐԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ»

— ԱԺ արտահերթ նիստով խորհրդարանը քննարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ին արված հայտարարության կապակցությամբ: Սակայն, թեպետ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մասնակցեց նիստին, բայց քվեարկությանը չմասնակցեց եւ նախագծի ընդունման համար անհրաժեշտ ձայներ էլ չապահովեց: Ավելին` չգտնվեց հստակ պատասխան, թե ի վերջո, ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավո՞րը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ` արդեն իսկ իշխանություններն այդ հարցի պատասխանը տվել են: Բայց ես չեմ էլ զարմանում, որ նախագիծը չընդունվեց: Բնական է, եւ դրա վրա զարմանալ պետք չէ: Խնդիրն այլ է` Հայաստանի առջեւ դրված են հարցեր, որոնք պետք է լուծվեն: Հայաստանը պետք է ունենա ընտրություն: Ո՞րն է այդ ընտրությունը` Վաշինգտոն, թե՞ Մոսկվա. սա է հարցը:

— Տարին արդեն ավարտվում է, ստեղծված վտանգավոր զարգացումներին հակազդելու հնարավորություն դեռ  ունի՞ ընդդիմությունը:

— Ես ընդդիմության անունից չեմ կարող հայտարարություններ անել, քանի որ կա, այսպես կոչված, խորհրդարանական ընդդիմություն. իրենք են որոշումները կայացնում: Բայց, որպես ընդդիմադիր կուսակցութան ղեկավար, կարծում եմ` շատ հնարավորություններ մենք արդեն բաց ենք թողել: Այդ  հնարավորությունները 2023 թվականին կկարողանանք վերականգնել, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Ընդդիմությունն այսօր չունի օրակարգ, չունի միասնական առաջնորդ եւ չունի հարցերին պատասխանելու իր մեթոդական մոտեցումները:  Խորհրդարանական ընդդիմությունը եւ մեր երկրի բոլոր ադեկվատ մարդիկ պարտավոր են մտածել այս հարցի շուրջ: Հասկացանք, որ Ամանոր է, գեղեցիկ տոնակատարություններ են, գունավոր լույսեր են, բայց մենք ունենք խնդիր, որի առաջ Հայաստանը կանգնած է: Էլի եմ ընդգծում` պետք է ընտրություն կատարել: Եվ եթե հասարակությունը լուռ հետեւում է այս ամենին, ոչ թե սխալ է , այլ ուղղակի այն կբերի շատ անդառնալի հետեւանքների: Դրա համար կարծում եմ` պետք է այս հարցերը քննարկել, իսկ թե բան կփոխվի կամ` ոչ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ակնհայտ է, որ այս փուլում լինելու են շատ կարեւորագույն իրադարձություններ` ե՛ւ միջազգային, ե՛ւ Հայաստանի հետ կապված: Ու սա որեւէ կապ չունի` ձմեռ է, թե ամառ: Ես այն մարդկանց շարքին չեմ պատկանում, որ սեզոններով` թեժ աշուններով կամ թեժ գարուններով է առաջնորդվելու, ինչն ընդհանրապես ճիշտ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Վարդան ՈսկանյանԵղվարդի, Աբովյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ալավերդիում մառախուղ էԱրցախի մասով պետք է շտապել. Տիգրան ԱբրահամյանՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱյսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքըԷդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանն ու Անդրանիկ Քոչարյանը մեկնում են ՄոսկվաԹագավոր Չարլզ III-ը ցանկանում է, որ արքայազն Հարրին մասնակցի իր թագադրմանըԱրդբեջանն ամբողջությամբ տարհանեց և Բաքու տեղափոխեց Իրանում իր դիվանագետներին ու նրանց ընտանիքներինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունվարի 30. Օրվա խորհուրդԵրևանի և 3 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ«Պուտինն ինձ ասաց` ես կարող եմ քեզ սպանել մեկ րոպեում». Բորիս ՋոնսոնԺիրինովսկու կանխատեսումը Իրանի, Ուկրաինայի եւ Երրորդ աշխարհամարտի մասին (Տեսանյութ)Արեւմտյան մի շարք երկրներ եւս փակում են փակել դեսպանատներն ԻրանումՇոլցը ցանկանում է շարունակել Պուտինի հետ հեռախոսային բանակցությունները. WeltՈւկրաինական ՀՕՊ-ը ուժերը ոչնչացրել է սեփական ավիախմբի հրամանատարին Սու-25-ով (ֆոտո)Aշխարհը քայլ արեց դեպի Երրորդ աշխարհամարտ. ինչ է կատարվում ԻրանումԱռեղծվածային պայթյունների շարք ԱՄՆ-ի նավթագազային համակարգում (Տեսանյութ)Ռուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական կուտակվող ուժերին Զապորոժիեի ճակատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Արզաքանցյանը փորձել է իրենից պարտքն ուզողի «գլխին սարքել» Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, աշխատակիցները լքել են շենքըՌուսական տանկերը ճեղքել են հակառակորդի պաշտպանությունը Ուգլեդարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էրդողանը խոսել է Պուտինի հետ հարաբերությունների մասինԻրանի դեմ մասշտաբային տեղեկատվական պատերազմ է ընթանում. իրանական աղբյուրԱՄՆ ֆինանսների նախարարը զգուշացրել է համաշխարհային տնտեսության համար ԱՄՆ դեֆոլտի աղետալի հետևանքների մասինՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրԻնքը գնաց, կարոտը թողեց մեզ. երգիչ Էրոն հետմահու արժանացավ «Հավերժի մարտիկ» շքանշանիՄեր բանակը որբ երեխու պես մոլորված՝ իր ծնողին է ման գալիս. Մխիթար ԱղասյանՄխիթար Աղասյանն արժանացավ պատվոգրի եւ հատուկ շքանշանիԶԼՄ-ները հայտնել են, որ իրանական Սպահանի օբյեկտի վրա հարձակման հետեւում կանգնած է եղել ԻսրայելըԵրուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղելԱմուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ հունվարի 30-ինԳարեգին Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունըԱնասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն ՓաշինյանինՎեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներինՀռոմի պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համարՍուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթովՆիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը. Լիլիթ ԳալստյանԿրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանումՍա հերթական ողբերգությունն է՝ Սահմանադրական դատարանի եւ մեզ համար. ՄելոյանՊաշտպանություն խոսքով. բաներ, որոնք պետք է գաղտնի պահել ուրիշներից...ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան.NEWS.amՀայաստանի Հարավային դարպասը եվրոպացիները մտադիր են դարձնել իրենց համար «գլոբալ դարպաս»Առաջիկա 3-5 օրվա ընթացքում Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կա՛մ կմարվի, կա՛մ նոր թափով կբռնկվիԲաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դեմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող. Միջազգայնագետ.NEWS.amԵգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-ՍիսիԹրամփը խոստացել է կառուցել «անթափանց գմբեթ»՝ ԱՄՆ-ին միջուկային հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար6 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լվանալ պատրաստելուց առաջ.super.ruՊարզ է չէ՞, թե որտեղ և ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը.Սուրեն Սարգսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода