$ 396.02, 431.27, 5.71
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր Պետք է ամեն օր քնելուց առաջ երդվենք, որ պատրաստ ենք մեր արյան գնով պահել մեր հայրենիքի ամեն միլիմետրը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ) Կադիրովը 26-ամյա զարմիկին նշանակել է փոխվարչապետ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին. Պապիկյան Ով և ինչպես պետք է պատրաստի աղի բլիթ, որպեսզի ձեր երազը լինի ամենաճշմարիտը Ռազմական դրության ժամանակ համացանցը սահմանափակող օրենքը չի բացառում լրատվամիջոցների աշխատանքը. շահագրգիռ կողմերը քննարկել են նախագիծը Միշուստինը Հայաստանին հրավիրել է ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում Միշուստինը՝ Փաշինյանին․ Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը Ադրբեջանում կորոնավիրուսից մահացության տարօրինակ բռնկում է Ո՞վ է Բրյունետը և ինչո՞ւ ընտրվեց «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակ.Tert.am Life

Ժողովուրդը, բռունցք դարձած, արհավիրք իշխանությանն ասելու է` ցտեսություն. Դանիելյան

Տեսանյութեր

«Իրավունք TV» տաղավարում ներքաղաքական զարգացումների մասին զրուցել ենք ՀՀԿ ԵԿ նախագահ ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Թվում էր, թե բողոքի մեծ ալիք է բարձրանալու այն հայտարարությունից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուղղակիորեն զգուշացրեց, որ Փաշինյանն ու Ալիեւը Սոչի ժամանել էին պրահայան  տարբերակով խաղաղության պայմանագիր ստորագրելու ձեռք բերված պայմանավորվածությամբ: Իշխանության հետ կապված` ամեն ինչ պարզ է, իսկ ընդդիմության քայլերը որո՞նք են:

— Ուզում եմ հստակ անդրադառնալ ընդդիմության եւ «Դիմադրություն» շարժման որոշակի քայլերին` ընդունելով առողջ քննադատություններ, որ` այո՛, քայլեր ձեռնարկվել են, եւ դրանք չեն հասել վերջնական նպատակին` այն է Նիկոլ Փաշինյանի եւ այս դավաճանական  իշխանության հեռացումը: Պետք է հստակ ֆիքսել, որ թե՛ իրազեկման, թե՛ որոշակի միջազգային մակարդակում ճիշտ կարծիք ձեւավորելու առումով փողոցային պայքարն ինչ-որ արդյունքներ գրանցել է: Բայց չես կարող վեց ամսական երեխայից պահանջել, որ նույն րոպեին սկսի քայլել, որովհետեւ երեխան չոչ անելու ընթացքում է սովորում քայլել: Հետեւապես, եթե ընդդիմությունը քայլեր է փորձում ձեռնարկել եւ նրա մոտ չի ստացվում, պետք չէ միանգամից քննադատել: Նույնը վերաբերում է ընդդիմադիր որոշ շրջանակների, որոնք մեղադրում են ժողովրդին, անվանում են` «ժեխ»: Իմ պատկերացմամբ` պետք է ընդդիմությունը կարողանա ավելի գրավիչ պայմաններ ստեղծել, որ ժողովուրդը կամաց-կամաց գա իր դաշտ: Միեւնույն ժամանակ, ժողովուրդն էլ պետք է կարողանա կառուցողական մտածելակերպ ունենալ եւ չպահանջել մի բան, որին ինքն ընդհանրապես որեւէ ներգրավվածություն չունի: Եթե դու անձնական ներգրավվածություն չունես ինչ-որ պրոցեսի մեջ, կողքից ճիշտ չէ պահանջել ավելին:

Բայց ընդունեք, որ նույն «Դիմադրություն» շարժման մեջ փորձառու քաղաքական գործիչներ կան, որոնք երկար տարիներ ե՛ւ ընդդիմադիր են եղել, ե՛ւ իշխանություն, ունեն անցած լուրջ ճանապարհ: Էլ չասեմ, որ վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ այն ուժերը, ովքեր առաջինը հայտարարեցին` իրենց մասնակցության մասին, խոստանում էին, թե  գնում ենք խորհրդարան` «դուրս քշելու» այս իշխանությանը: Հիմա ժամանակ ունե՞նք սպասելու, որպեսզի պայքարը հասունանա` չոչ անի, քայլի, դառնա չափահաս

— Ժամանակ չունենք, բայց դրա հետ միասին պետք է մարդկանց պահանջներն էլ առողջ լինեն: Պահանջել մարդուց բարձրացնել 100 կգ քաշ, մինչդեռ նա հնարավորություն ունի բարձրացնել 60կգ, այս պահին հնարավոր չէ: Պետք է ինչ-որ ժամանակ անցնի, որ կարողանա 5-5, 10-10 կգ-ներով ավելացնել ծանրաձողն ու հասցնել 100 կգ-ի: Այսօր ՀՀ բազմազավակ ընտանիքների 90 տոկոսը, որոնք 5 եւ ավել երեխա ունեն, ըստ պաշտոնական տվյալների, ծայրահեղ աղքատության մեջ են ապրում` թե՛ մարզերում, թե՛ քաղաքներում: Ունենք ծայրահեղ աղքատություն թոշակառուների շրջանակում, երիտասարդների շրջանակում բազմաթիվ խնդիրներ կան. մարդիկ չեն կարող մտածել ու զբաղվել իրենց սեփական առօրյայից դուրս ինչ-որ այլ բանով: Այո՛, ես էլ եմ ասում, որ մեր երկրի ճակատագրի հարցը բոլորիս խնդիրն է, երկրի փրկության հարցն է դրված, սա ազատագրական պայքար է, ու  ՀՀ նորանկախ պատմության մեջ երբեք չենք ունեցել այսպիսի իշխանություն, որը քայլեր է ձեռնարկում սեփական պետության դեմ: Բայց մարդիկ ասում են` առավոտ 9-ին արթնանում եմ, գնում եմ աշխատանքի` մինչեւ ժամը 18:00-ն, որովհետեւ երեք երեխա ունեմ, պետք է կարողանամ պահել: Այդ մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք հայրենասեր քաղաքացիներ են, ուղղակի գուցե ինչ-որ պրոպագանդաների տակ են ընկած: Իրենց ասում են` սա քաղաքական պրոցես է, քաղաքականությամբ մի զբաղվեք, գնացեք ձեր գործով զբաղվեք, որոշ շրջանակների վախեցնում են քրեական գործերով եւ այլն: Բայց սա որոշակի ժամանակահատված է տեւելու, այս արհավիրք իշխանությունը ինչ-որ մի օր հասնելու են իր պիկին, ու ժողովուրդը, բռունցք դարձած, նրանց ասելու է` ցտեսություն:

Տպավորություն է, որ ընդդիմության մի զանգված լավ էլ համակերպվել է այսօրվա իրավիճակին: Առնվազն ԱԺ-ում կառուցողական աշխատանք կա` մասնակցում են նիստերին, քվեարկություններին

— Ես կխոսեմ իմ կուսակցության մասին: Մենք եղել ենք, կանք ու լինելու ենք այնտեղ, որտեղ կա պայքար` հանուն մեր երկրի շահի: Ազգային ժողովը մեզ համար հանդիսացել է հարթակ, որպեսզի կարողանանք բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ունենք: Միջազգային ասպարեզում մեր պատգամավորները ներգրավածություն ունեն եւ թե՛ եվրոպական, թե՛ ռուսական տարբեր կառույցների առաջ բարձրաձայնում են ու իրազեկում Արցախի ու Հայաստանի վերաբերյալ այն խնդիրները, որոնք այս իշխանությունը չի բարձրաձայնում: Ինչո՞ւ չօգտագործենք այդ հարթակը, որը մեզ անհրաժեշտ է` որպես պայքարի գործիք: Սուտ է, որ ԱԺ գնալով` դու ինչ-որ բանի հետ ես համակերպվում: Եվ վերջապես, մենք ինչպե՞ս կառուցողական ընդդիմություն կարող ենք լինել մի իշխանության հետ, որը դավաճան է, հող հանձնող է, կապիտուլյանտ է, խաբեբա է, չի սպասարկում ՀՀ շահը: Այսինքն` կառուցողական լինենք, որ ի՞նչ անենք, իրենց հետ հո՞ղ հանձնենք, սա հնարավոր չէ, ավելին` մեր պարագայում բացառված է: Եվ սա ոչ թե քաղաքական կարծիք է կամ գնահատական, այլ եթե դուրս գաք փողոց եւ հարցում անցկացնեք, 90 տոկոսը կասի, որ այդպես է: Մենք այսօր ունենք սուտ տնտեսական աճ, սուտ անվտանգային բարեփոխումներ, Պաշտպանության նախարարության սուտ բյուջե` այն ՊՆ-ի, որի մասին պատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխող խմբակցության պատգամավորն ասում է, թե սպաներն ու զինվորները «նառկոման» են, «խաղացող» են: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերՊետք է ամեն օր քնելուց առաջ երդվենք, որ պատրաստ ենք մեր արյան գնով պահել մեր հայրենիքի ամեն միլիմետրը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)Կադիրովը 26-ամյա զարմիկին նշանակել է փոխվարչապետՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին. ՊապիկյանՈվ և ինչպես պետք է պատրաստի աղի բլիթ, որպեսզի ձեր երազը լինի ամենաճշմարիտըՌազմական դրության ժամանակ համացանցը սահմանափակող օրենքը չի բացառում լրատվամիջոցների աշխատանքը. շահագրգիռ կողմերը քննարկել են նախագիծըՄիշուստինը Հայաստանին հրավիրել է ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում Միշուստինը՝ Փաշինյանին․ Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանըԱդրբեջանում կորոնավիրուսից մահացության տարօրինակ բռնկում էՈ՞վ է Բրյունետը և ինչո՞ւ ընտրվեց «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակ.Tert.am LifeԶինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը․ Սուրեն Պապիկյան.ՀՀ պաշտպանության նախարարությունՓետրվարի 2-ը հայելային ամսաթիվ է․ ինչ չի կարելի անել այսօրԱյս նշանները նկատելու դեպքում անմիջապես դեն նետեք ձվերը.wday.ruՊատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում․ ՎարդանյանՌուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը Պորոշենկոյի անունից զանգահարել են ԲոլթոնինԶՈւ համազգեստը կփոխվի․ մրցույթ է հայտարարվելԹուրքիայի պաշտպանության նախարարը նույնպես պահանջում է «Զանգեզուրի միջանցք» 9 ամիս մորդ փորում դիմացե՞լ ես․ «Ֆլեշի Բարսեղը» բարկացավ ու վիրավորեց դատախազին (Video).24news.amՌուսաստանը շատ ընկերներ ունի ամբողջ աշխարհում․ ՊուտինՓաշինյանը Ռուսաստանին անվանել է անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերԾառայակցի անզգույշ կրակոցից գլխի շրջանում վնասվածք ստացած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում էԱրարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերՖրանսիան դարձել է հինգերորդ երկիրը, որը փակել է Ստամբուլում իր հյուպատոսությունը Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. ԼավրովՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստՆիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Ալմաթի (տեսանյութ)ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.92 դրամ է, վաճառքը՝ 444.08 դրամԱրմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետԱրցախում իրավիճակը հատում է բոլոր կարմիր գծերը, հումանիտար աղետը օր-օրի ահագնանում է. Թշնամուն չհպատակվելու պայքարը շարունակվում է«Մալաթիայի» տոնավաճառը հնարավոր է շաբաթ օրը վերաբացվիՌոնալդուն «Ալ Նասրից» ստանում է աշխատավարձի միայն 10 տոկոսըՍտալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրելԿԳՄՍ նախկին նախարարը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդականՀայերի, պարսիկների հանդեպ հրեաների վերաբերմունքի պատմական հիմքերըՈ՞ր օրենքով է գլխավոր դատախազը կառավարության նիստին մասնակցում, վարչապետին զեկուցում․ ՄինասյանԵրջանկության դռները բացվում են հենց այս տոնով. Ինչ կապ ունի աղի բլիթ ուտելը Սուրբ Սարգսի խորհրդի հետՑանկացած վայրում, ցանկացած տեղում, ցանկացած իրավիճակում պատրաստ եմ պայքարելու հանուն արդարության ու հանուն վաղվա մեր օրվաՂազախստան մեկնած Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված է 21 մարդԱյս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել է․ Տիգրան ԱվինյանԻրանը հայտարարել է, որ ՊՆ օբյեկտի դեմ գրոհի պատասխանատվությունը կրում է ԻսրայելըՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Պապիկյանը հրաժարական տա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահավոր հետևանքներ կունենանք. Հովիկ Աղազարյան.ArmLur.amԿարիճներ, զգույշ եղեք այսօր․ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին այսօր՝ փետրվարի 2-ին«Ո՞րն ա համով»․ Պապիկյանը շրջայց է կատարել N զորամասում, ճաշել զինվորների հետ (Video)Կառավարությունն իր որոշմամբ տվեց վարժական հավաքների մեկնարկը. Այն կտեւի մինչեւ մայիսի 12-ըՂազախստան մեկնած Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված է 21 մարդ. ցանկը հայտնի էԿառավարության նիստի օրակարգում 18 հարց է, որից 15-ը չի զեկուցվում (ուղիղ)Միջազգային դերակատարները և ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցության հարթություն վերադարձնելըԿարսում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարներըՀայաստանի և Ռուսաստանի վարչապետերն Ալմաթիում առանձնազրույց կունենանՍպասվում է ձյուն և բուք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода