Դրույքաչափի 50%-ի չափով հավելում` նաեւ ԲԴԽ-ականներին
Ներքաղաքական
Վճռաբեկ դատարանի դատավորներին, այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամների նկատմամբ: Այս նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ