Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։
Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։
Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ Այսօրվա բանակցությունները տեղի են ունենում ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։
«Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովը կազմակերպելու ձեր նախաձեռնությունն ու ջանքերը: Դեկտեմբերը ճիշտ ժամանակն է արդյունքների ամփոփման և ապագայի ծրագրերի շուրջ խորհելու համար, այսօր մենք կստորագրենք 2023 թվականի պլանը», - ասել է Սուրեն Պապիկյանը: