ԱԱ-2022. Խորվաթիան պայքարից դուրս թողեց Բրազիլիայի ընտրանուն (տեսանյութ)
ՍպորտԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի ընտրանուն։
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը չպարզեցին հաղթողին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
105-րդ րոպեին բրազիլացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Նեյմարը։ Իսկ Խորվաթիայի հավաքականի կազմում 116-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բրունո Պետկովիչը։
Թիմերը հաղթողին պարզեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին խորվաթ ֆուտբոլիստները։