Ունենք զոհված եւ անհետ կորած զինվորականներ. Ապարանի համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել
ՆերքաղաքականԱպարանի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, ձեզ հայտնի է, որ Ապարան քաղաքը վերջին տարիներին իր տոնական զարդարանքով հաճելիորեն զարմացրել է թե՜ համայնքի բնակիչներին, թե՜ հյուրերին եւ այլ այցելուներին: 2022 թվականի սեպտեմբերին պատերազմի հետեւանքով Ապարան համայնքում ունենք զոհված եւ անհետ կորած զինվորականներ: Այդ պատճառով համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել եւ տոնական տեսքի բերել: Այնուամենայնիվ, երեխաների տոնական տրամադրությունը չխաթարելու համար նախատեսվում են մանկական տոնական միջոցառումներ: Հայցում ենք ձեր ներողամտությունը և հուսով ենք, որ ըմբռնումով կմոտենաք այս որոշմանը», - ասված է հայտարարության մեջ: