Զելենսկուն իշխանությունից զրկելու գերծընթացը սկսվել է
ՄիջազգայինԸստ Ուկրաինայում շրջանառվող լուրերի, Կիեւի քաղաքապետ Կլիչկոն բանակցում է Գլխավոր հրամանատար Զալուժնիի հետ՝ նոր կուսակցություն ստեղծելու համար, որի կազմում կլինեն քաղաքների քաղաքապետեր և պատերազմի վետերաններ։ Նաեւ կա տեղեկություն, որ Կլիչկոյի հետ հանդիպել է նախկին ՆԳ նախարար Ավակումովը` իր թիմով այդ դաշինքին միանալու համար: Խոսվում է նաեւ, որ ուկրաինական մի շարք օլիգարխներ ֆինանսավորելու եւ տեղեկատվական ռեսուրսներ տրամադրելու պատրաստականություն են հայտնել:
Միաժամանակ ակտիվ են այս նախաձեռնության կապերը Պետդեպարտամենտի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հետ։
Ըստ այդ վարկածի, նպատակը առաջիկայում` գարնանն արտահերթ ընտրություններով Զելենսկուն իշխանությունից զրկելն է: