Խնդիր է դրված ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ հանել Արցախից. Բաբայան
Ներքաղաքական«Խնդիր է դրված ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ հանել Արցախից: Արդեն մեկ օր տեւող իբր բնապահպանական ակտիվիստների ակցիան ակնհայտ միտված է հրահրել բախում ռուսների հետ, որից անմիջապես հետո կարող է հարց բարձրացվել նրանց ժամկետը փոխելու(կրճատելու) վերաբերյալ: Նույնիսկ եթե դա չհաջողվի, գոնե նմանատիպ քայլերը կնպաստեն ռուս խաղաղապահների ժամկետը չերկարացնելու Ադրբեջանի ցանկության իրականացմանը: Դե հիմա լավ պատկերացրեք արցախահայության վիճակը, երբ ռուսները գնան: Հիշեք Աֆղանստանի վիճակը, երբ գնացին ամերիկացիները. ահա այդ նույն բանը տեսնելու ենք մենք», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: