Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»

Մեր պարտքն է ոչ միայն մնալ, այլ նաեւ շենացնել Արցախը

Տարվա լավագույնները

«Իրավունք»-ի հյուրն է Արցախում գործող «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Միրզախանյանը.

 

- Ամեն տարի մենք անցկացնում ենք տարվա լավագույն անվանակարգեր եվ այս տարի «Հաթերք ֆուդ» ընկերությունը արժանացել է «Տարվա լավագույն սննդի արտադրող» անվանակարգին: Շնորհավորում ենք:

-  Շնորհակալ եմ մեր աշխատանքը գնահատելու եվ  հրավերի համար:

- Կխնդրեի ներկայացնել ձեր ընկերությունը:

- «Հաթերք ֆուդ» ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2018թ.-ից Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում եւ աստիճանաբար մեծացնելով մեր գործունեության ծավալները՝ ընդլայնվել ենք  շրջանի մակարդակով, այնուհետեւ գործունեություն ենք ծավալել Արցախի ողջ տարածքում, հիմնականում` Քարվաճառի  եւ Մարտակերտի շրջաններումՀետպատերազմյան շրջանում սկսել ենք գործունեություն ծավալել նաեւ Տավուշի մարզում: Գործունեության հիմնական ուղղվածությունը մեղրի եվ մեղվամթերքների արտադրությունն է: Այսօր արտադրում ենք10 տեսակի մեղր, եւ ունենք 500-ից ավել մեղվաընտանիքներ, որոնք տեղադրված են Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Գետավան գյուղերում, իսկ վայրի մեղրի հավաքը կազմակերպում ենք Գանձասարի եվ Քարվաճառի սահմանամերձ շրջաններից: Տավուշում Կոթի գյուղում ենք պահում, ամռանը տեղափոխում ենք Նոյեմբերյանի նախալեռնային եւ լեռնային հատվածներ: Հովքից եւ Վրաստանի սահմանամերձ շրջաններից ստանում ենք ակացիայի եվ շագանակի մեղրը: Մեր արտադրության մեջմեղվամթերքներից ամենակարեվոր պրոդուկտը` մայրակաթն է: Մայրակաթի արտադրությամբ զբաղվում ենք սկսած 2020թ-ից: Հատկապես համավարակի շրջանում շատ մեծացավ մայրակաթի պահանջարկը, եվ այսօր մեր ամենապահանջված արտադրանքներից մեկն է, որպես բնական իմունոխթանիչ, աշխատունակությունը բարձրացնող, հակաօքսիդանտային միջոց: Մեր մեղվամթերքը դասակարգել ենք ըստ համային  առանձնահատկությունների, նախասիրությունների, ամենակարեվորը բուժական նշանակության: Օրինակ` մեր լեռնային մեղրը ունի մարսողությունը կարգավորող հատկություն, անտառային մեղրը, որտեղ լորենին եվ  թխկին է գերակշռում, ունի հակավիրուսային, հակաբորբոքային ազդեցություն եվ լավագույն միջոցն է գրիպի, մրսածության, անգինայի ժամանակ: Առաջին անգամ Հայաստանում այս տարի մենք ենք ստացել շագանակի մեղրը: Այն ունի շատ ուժեղ հակաօքսիդանտային  եւ հակաբորբոքային հատկություն, հատկապես շատ օգտակար է երիկամների, շագանակագեղձի, միզուղիների բորբոքման, լյարդի հիվանդությունների համար: Ունի օրգանիզմը տոկսիններից մաքրող հատկություն: Նաեւ առանձնանում է իր յուրահատուկ համով:

Միածաղկային ակացիայի մեղրը մեզ հաջողվել է ստանալ Հովք գյուղում, որտեղ կան ակացիայի անտառներ: Տվյալ մեղրը ունի շատ նուրբ համ, հարուստ է ֆրուկտոզայով, շատ օգտակար է դիաբետիկների համար, նաեւ կարող են օգտագործել այլ տեսակների մեղրից ալերգիա ունեցող մարդիկ:

Մեր կազմակերպության առաքելությունն է  նաեւ տեղեկացնել մեր սպառողներին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն մեղրների այսպիսի մեծ տեսականու եւ նրանց առանձնահատկությունների մասին: «Հաթերք ֆուդ» ընկերությունը  նաեւ սոցիալական ձեռնարկատիրություն է: Մենք աշխատանքով ենք ապահովում սոցիալապես խոցելի թիրախային խմբի մարդկանց, հատկապես պատերզմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած կամ աշխատանքը կորցրած մարդկանց: Նաեւ կրթում ենք մեղվաբույծներին: Այս տարի ավելի քան 500 մեղվապահների համար անվճար դասընթացներ ենք կազմակերպել, նրանց փոխանցել մեր հեղինակային արտադրական տեխնոլոգիաները, որոնք օգնում են ինչպես բարձրացնել արդյունավետությունը, այնպես էլ լավացնել մեղրի որակը:

- Ձեր ընկերությունը հիմնադրվել է մինչեւ Արցախյան 2րդ պատերազմը: Շատ ողջունելի է, որ դուք շարունակում եք ծավալել Ձեր գործունեությունը Արցախում ստեղծված բարդ իրավիճակում: Ինչու՞ որոշեցիք մնալ Արցախում, զարգացնել ձեր արտադրությունը եվ ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ստեղծված պայմաններում:
- Ինչպես նշեցի, «Հաթերք ֆուդ»-ը սոցիալական ձեռնարկատիրություն է  եվ մեր գործունեության ընթացքում բազմաթիվ սոցիալական խնդիրներ են լուծվում: Շատ գյուղացիների  հետ համագործակցում ենք թեյերի հավաքի, չրերի արտադրության ոլորտներում, մեղվապահության մեջ: Մեր պարտքն է ոչ միայն մնալ, այլ նաեվ շենացնել Արցախը, մեր գործունեությամբ նպաստել այլ արտադրական միավորների կլաստերների զարգացմանը:
 
- Ձեր հիմնական  արտադրանքը տարբեր տեսակների մեղրն է: Ի՞նչ այլ տեսականի եք ներկայացնում բացի մեղրից:
 
- Ինչպես արդեն նշեցի ունենք 10 տեսակի մեղր, նաեւ մեղրերից խոսեմ մելիլոտուսի մեղրի մասին, որը դարձյալ մենք ենք առաջինը ստացել Հայաստանում: Տվյալ ծաղկից մենք  ցանել ենք 20 հեկտար: Սա ոչ միայն լրացուցիչ մեղրի բերք է տալիս, այլ նաեւ միածաղկային արժեքավոր մեղր է, որը ունի ճնշումը իջեցնող, քունը կարգավորող, հանգստացնող, սրտի հիվանդությունները բուժող եվ կանխարգելող հատկություններ:

Կազմակերպում ենք նաեւ վայրի հավաք եվ հայթայթում ենք վայրի մեղուներ, որոնք ապրում են կաղնու կամ լորենու փչակներում: Զգուշությամբ հանում ենք այդ վայրի մեղրը, որը շատ հարուստ է միկրոէլէմենտներով, ծաղկահյուսով, մեղվակաթով եւ մի քանի անգամ ավելի օգտակար է տնական մեղրից: Նաեւ ստանում ենք ծաղկափոշի, որը բնական իմունոստիմուլյատր է համարվում եւ բնական վիտամինների աղբյուր է:

Զբաղվում ենք նաեւ նռան հյութի արտադրությամբ, 100% բնական մզվածք, որը ստանում ենք սառը ճզման համակարգով, այնուհետեվ պաստերիզացնում ենք, որպեսզի կարողանանք երկար պահել: Զբաղվում ենք  թթի եւ հոնի անկորիզ բնական չրերի արտադրությամբ: Նաեւ արտադրում ենք գինիներ` եզակի հանդիսացող մոշի գինի, որը հենց Գանձասարից է հավաքվում, խնդողնի տեսակի գինի, որը համարվում է Արցախի այցեքարտերից մեկը եւ նռան գինի: Նաեվ թթի դոշաբը մեր արցախյան ավանդական արտադրանքներից է: Այսօր մեր արտադրության մեջ կարելի է գտնել 100%  բնական եւ էկոլոգիապես մաքուր մթերք: 

Ո՞ր երկրներում է ներկայացված ձեր արտադրանքը եվ արդյո՞ք պլանավորում եք լայնացնել շուկան:
- Ի սկզբանե մեծ ուշադրություն ենք դարձրել մեր արտադրանքի փաթեթավորմանը: Շատերը ձեռք են բերում, որպես նվեր` արտասահման ուղարկելու համար: Պաշտոնապես առաջին անգամ 2021թ. դեկտեմբերին մենք ներկայացել ենք Դուբայում «Միջին արեվելքի օրգանական եվ բնական մթերքների» ցուցահանդեսին, որտեղ բավական մեծ հետաքրքրություն առաջացավ մեր արտադրանքի հանդեպ: Այս ամենին նպաստեց մեր բրենդավորումը, փաթեթավորումը, որը միանգամից գրավում էր այցելուների ուշադրությունը, իսկ արդեն համը փորձելուց հետո սիրահարվում էին արտադրանքին: 2022թ.ի մարտին մասնակցել ենք Քաթարում անցկացվող միջազգային ցուցահանդեսին: Դարձյալ արձագանքները շատ բուռն էին, արդեն մեր արտադրանքի քանակը չէր բավարարում, որպեսզի կարողանայինք արտահանել այդ ուղղությամբ: Տարեց տարի մեր արտադրական ծավալները մեծանում են 2-3 անգամ: Կարծում եմ հաջորդ տարի կկարողանանք արտահանել Քաթար:

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ում «Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ» նախագծի շրջանակներում մեր արտադրանքը ներկայացվեց  ցուցահանդեսում Արցախի էկոնոմիկայի նախարարության կողմից:

- Դուք արդեն նշեցիք, որ մասնակցել եք տարբեր  ցուցահանդեսների, նաեւ` միջազգային: Կպատմեք ինչ մրցանակների եք արժանացել:
- Առաջին միջազգային մրցանակը Լոնդոնում կայացած «Pentawards» մրցանակաբաշխությունն է, որը համարվում է օսկար դիզայնի ոլորտում: Մեր կրեատիվ դիզայնի եվ հարուստ տեսականու շնորհիվ կարողացանք արտահայտել մեղրի էությունը եւ մեր բրենդի խոստումը` բնության բարիքների հետքերով: Հենց Արցախի բնությունն է պատկերված մեր դիզայնի մեջ` սարերը, ծառերը, տվյալ տարածքում աճող ծաղկատեսակները եվ ապրող կենդանիները: Արժանացանք ոսկե մեդալի:

Այնուհետեվ Դուբայում «Որակի նշան աշխարհ» միջազգային մրցույթում արդեն հիմնված դեգուստացիաների, լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա մեզ շնորհվեց «Որակի նշան աշխարհ 2022» մրցանակը: Առաջիկայում կուրախացնենք այլ հաջողություններով, քանի որ պատրաստվում ենք մասնակցել այլ մրցույթների:

Տեղյակ ենք, որ ունեք նաեվ ամանորյա գեղեցիկ փաթեթներ: Կներկայացնե՛ք դրանք, եվ ինչպե՞ս կարող են ցանկացողները ձեռք բերել:
- Պատրաստել ենք յուրահատուկ կոմպոզիցիաներ, որոնք բացի արտաքին տեսքից, կարեւոր իմաստ են իրենց մեջ պարունակում: Ներառված է բնական մեղր, որը հենց քաղցրությունն է խորհրդանշում եւ խոստանում է  2023թ քաղցր դարձնել այն օգտագործողների համար, բնական թեյերի հավաքածուներ` հավաքված Գոմշասարից, Արցախի լեռներից, օգնում է որպեսզի տարին դիմավորենք առողջ: Նաեւ ներառումենք գինիներ` մոշի եվ խաղողի, այն հաղորդում է բարձր տրամադրություն: Ցանկացողները կարող են ձեռք բերել ֆեյսբուքյան եվ ինստագրամյան էջերից կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով
 
- Ձեր սպասելիքները 2023թ.-ից:
- 2023թ. հաստատ լինելու է բուռն: Տեղական շուկայում կայունանալու եվ միջազգային շուկա դուրս գալու տարի կլինի: Սուպերմարկետներում դեռեւս ներկայացված չէ մեր արտադրանքը, ներկայացված է միայն «Spice house» եւ«Նռենի հաուս»  գուրմե խանութներում: Հաջորդ տարի մեր արտադրանքը արդեն կարող եք գտնել սուպերմարկետներում, հանրապետության լավագույն խանութներում, տուրիստական վայրերում, ինչու չէ նաեվ արտասահմանում:
 
- Եվս մեկ անգամ շնորհավորում ենք տարվա լավագույն սննդի արտադրող ճանաչվելու կապակցությամբ: Ցանկանում ենք հանձնել ձեր պատվոգիրը որակյալ եւ օգտակար արտադրանք ստեղծելու եվ Արցախում այսպիսի հիանալի նախաձեռնությունը զարգացնելու համար:
 
- Շնորհակալ եմ: Սա ոչ միայն ուրախալի է իմ եվ մեր թիմի համար, այլ նաեւ պարտավորեցնող, որպեսզի էլ ավելի լավացնենք, բազմապատկենք մեր աշխատանքի տեմպերը:
 
Մարիամ Բաբուխանյան

 



Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода