Առաջին հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխությունը՝ ՀՀ սահմաններից դուրս
Ամփոփելով տարին «Որակի նշան» կազմակերպությունը նոյեմբերի 5-ին Դուբայում կազմակերպեց ամենամյա հայկական որակի մրցանակաբաշխությունը։ Այն առաջին հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխությունն էր, որը կայացավ Հայաստանի սահմաններից դուրս։
Մրցանակաբաշխության կազմակերպիչ «Որակի նշան» ընկերությունն իր առաքելությունն է համարում հայկական արտադրողներին,ւ հանրային ծառայություն ոլորտում աշխատող ընկերություններին, ինքնակառավարման մարմիններին, ավելի ճանաչելի դարձնելը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։
Այդ նպատակով ընկերությունը Դուբայ էր հրավիրել մի շարք հանրային ծառայողների և հայ գործարարների, շուրջ 22 կազմակերպությունների, որոնք ոչ միայն ստացան իրենց միջազգային «Որակի նշան»-ը, այլև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գործունեությունը երկրի սահմաններից դուրս։
Մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ներկայացված են եղել արվեստի գործիչներ, հանրային ծառայողներ, առողջապահական ոլորտը ներկայացնող կազմակերպություններ և բիզնես էլիտայի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդրանիկ Գասպարյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։ Համայնքային կառավարման ոլորտից մրցանակներ ստացան երկու պաշտոնյաներ՝ Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար էդգար Արշակյանը և Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
«Որակի նշան 2022» ընկերության մրցանակակիր դարձան նաև` «ՕՎԱԼ ՓԵՔ» ընկերությունը, «Դերժավա» ապրանքների խումբը ներկայացնող ապրանքանիշը, «Բաղրամյան ալյուր» ընկերությունը, «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն, «Պատրիոտներ» թեյերի արտադրությունը, «Ջինջ» ընկերությունը, «Էկոսենս» հետազոտությունների լաբորատոր ցանցը, «Ատամ» էսթետիկ կենտրոնը, «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը , Իջևանի գինու-կոնյակի գործարանը, «Լուսակերտի Էլիտ» թռչնաֆաբրիկան, «Ֆլեշ» ընկերությունը, ՀՀ Աուդիտորների պալատը, «Դիլի» կաթնամթերքը, «Կապան» ՃՃՇ ընկերությունը, «Pro decor» դիզայներական ընկերությունը, «Arta Tour» տուրիստական ընկերությունը, Արցախից «Հաթերք ֆուդ» մեղրի տեսականի արտադրող ընկերությունը եւ Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվական հաղորդումը։ «Որակի նշան» կազմակերպությունը նախատեսում է «Տարվա Ապրանքանիշ-2023» մրցանակաբաշխությունը իրականացնել Դուբայում, իսկ «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն-2023»-ը` Փարիզում։