Թելման Առաքելյանը բեմում նշեց ոսկե թվերով 30-ամյակը
Մշակութային22.12.22 ամսաթվին՝ դարաշրջանի վերջին ոսկե ամսաթվին, «Բոհեմ» թատրոնում տեղի ունեցավ «Անտանիք ընտանիք» ներկայացումը: Այդ օրը նաեւ նշվում էր դերասան Թելման Առաքելյանի 30-ամյակը: Նշենք, որ «Անտանիք ընտանիք» պիեսի հեղինակը եւ բեմադրողը նույնպես Թելման Առաքելյանն էր: Եվ, փաստորեն, նրա ծնունդի նվերը հանդիսատեսի ծափահարություններն էին, թերեւս լավագույն նվերը, որ կարող է լինել դերասանի համար:
Հիշեցնենք, որ պիեսը գրվել է մոտ երկու տարի, ինչպես ասվում է՝ զրոյից: Հայ ընտանիքի պատմություն է իր առօրյայով եւ կենցաղով: Սակայն հարցն այն է, որ ցանկացած հայ ընտանիք ապրում է իր կենցաղը անընդատ կողքին վտանգ զգալով: Եվ այդ վտանգի մասին, ցավոք, շատերը մոռանում են եւ հիշում ու սկսում ուշադրություն դարձնել միայն վերջին վայրկյանին:
Ներկայացումը կատակերգություն է մտածելու առիթ տվող վերջաբանով: Այնպես որ, կարող եք այցելել մեկ ու կես ժամ լիաթոք ծիծաղել եւ, իհարկե, չմոռանալով վտանգի դեմ պայքարի մասին:
Այս թեմայով
Սա պատերազմ է մեր ինքնության դեմ, արթնացե՛ք բոլորդ. Արսեն Գրիգորյան
Դառը պատասխան են տալու բոլոր մեղավորները. Տեր Փառեն քահանա Առաքելյան
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Ով խաբեց և թաքուն դադարեցրեց «Գոյ» թատրոնի գործունեություն
Հայկ Մարությանը` ռեֆորմի՞ստ, սոցիալի՞ստ, թե՞ շարքային նիկոլական
Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան