Աշխարհում որեւէ մի ժողովուրդ այսքան խաբեություն եւ ոճրագործություն չէր հանդուրժի. Գայանե Ներսիսյան
Մշակութային«Դեկտեմբերի 20-ին խաղաղապահների օրն էր, շնորհավորում եմ նրանց տոնի առթիվ եւ, լինելով հայուհի, իմ շնորհակալությունն եմ հայտնում ու ցանկանում խաղաղապահներին խաղաղ եւ անվտանգ ծառայություն: Եվ, իհարկե, մեր դարավոր բարեկամ Ռուսաստանին՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, ցանկանում եմ նոր տարուն լիակատար եւ վերջնական հաղթանակ՝ միաբեւեռ եւ միահեծան գլոբալիստական կործանարար կառույցի դեմ», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:
«Մենք՝ հայերս, պետք դիմակայենք այս չարի եւ դժգույն, հայակեր իշխանության հակառուսական պրոպագանդային: Լինելով Անգլիայի պրոֆեսիոնալ գործակալ՝ իր գործակալական ցանցով կեղծ ու խորամանկ վարչապետ կոչեցյալը ձեւանալով ռուսամետ՝ Արցախի համար ծանրագույն ժամանակ հանդիպում է Անգլիայի հետախուզության կառույցի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, ով հանդիսանում է Թուրքիայի մեծագույն բարեկամը: Աշխարհում որեւէ մի ժողովուրդ այսքան խաբեություն եւ ոճրագործություն չէր հանդուրժի», - եզրափակելով խոսքը՝ ընդգծել է երգչուհին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ