Iravunk.com | Դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել գնդապետի որդին․ դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ, արնանման հետքեր
Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Մատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ) «Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է Տավուշում «Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե Ղալումյանին Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը Ադրբեջանին ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ) Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Սամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներ

Դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել գնդապետի որդին․ դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ, արնանման հետքեր

Քրեական

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ են հնչել։ Նույն ժամին ահազանգ է հնչել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայություն, որ նշված վայրում կրակոցներ են հնչել և կա վիրավոր քաղաքացի։

 

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Լսեցինք շտապօգնության ու պարեկների ավտոմեքենաների ձայնային ազդանշանները ու տեսանք, որ պարեկները արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից վիրավոր մի քաղաքացու իջեցրեցին և վազելով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։

Բժշիկներն էլ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին ու վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց։ Հետո տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ, պարեկներ մտան բակ ու պարեկները սկսեցին լենտով փակել այդ հատվածը»։

Ահազանգով ժամանել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ ավագ քրեական փորձագետ Տիգրան Իսկանդարյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի և ավագ քննիչ Վահե Զարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Ն․-ն, ում մարմնի վրա առկա է եղել 10-ից ավելի սուր կտրող-ծակող գործիքով ստացած բազմաթիվ հարվածի հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկան, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորի հայրը ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանն է, ով աշխատել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, և նրա մասին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գուցե տղայի հետ հաշվեհարդար են տեսել հոր պատճառով, ով բազմաթիվ քաղաքացիների խոշոր չափի գումարներ է պարտք»,-գրել է կայքը։

Լուսանկարները՝ Գագիկ  Շամշյանի



Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհըՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է Տավուշում«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինԹուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերումԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներՏասնյակ տարիներ խախտված իրավունքս վերականգնվեց Ձեր շնորհիվ. Հերթական երախտիքի խոսքը ուղղված հայտնի փաստաբանին.ԼՈՒՍԱՆԿԱՐԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ՎարոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода