Այսօր առաջնահերթ պետք ա հայ մնանք, հետո արդեն երազենք. Նարեկ Մութաֆյան
Մշակութային«Գարիկենց ուղղված բաց նամակի ու Գարիկի պատասխանի շուրջ ձեւավորված լայն քննարկման վերաբերյալ մի բան կասեմ։ Այո, մարդը իր էությամբ պարտավոր ա ամեն ինչ անի երեխաների համար, դա մարդկային բնազդ ա, որ մարդը ամեն ինչ անում ա իր տեսակի շարունակության համար ու՝ հա, մենք պետք ա ամեն կերպ մեր երեխաների կյանքը տոն դարձնենք, բայց էս ամենի հետ մեկտեղ կա մեկ այլ ճշմարտություն, որը ոչ թե գոյություն ունի զուգահեռ իրականության մեջ, այլ հենց հատված ա մեր իրականության հետ։ Դա հետպատերազմյան, կապիտուծացված ու դեռ կապիտուլացվող, հայրենակիցներին պատանդության մեջ թողած պետությունն ա։
Ես ինքս մեծացել եմ Հայաստանի Հանրապետության համար ամենածանր տարիներին, երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, մութ ու ցուրտ տարիներ։ Իհարկե, ծնողներս ամեն ինչ անում էին, որ ես ոչ մի բանի կարիք չունենամ, հավատամ Ամանորի հրաշքին, բայց նաեւ նրանք չէին թողնում, որ ես կտրվեմ իրականությունից եւ միայն ուրախանամ կյանքի գույներով։ Ես դեռ մանուկ հասակում գիտեի, թե ինչպես ա ավերիչ երկրաշարժը հողին հավասարեցրել հայրենի քաղաքս, ինչքան մարդ ա զոհվել, գիտեի Արցախյան շարժման գաղափարը, պատերազմի գինը, գիտեի երկրի ծանր վիճակը ու միայն էտ էրկու իրականությունները իրար հետ սինթեզելով` ես էսօր այն եմ, ինչ կամ։
Իսկ էն մարդիկ, ովքեր էսօր զերծ են մնում քաղաքականությունից ու մտածում էին միայն իրենց ու իրենց երեխաների կուշտ փորի մասին, առավել քան վստահ եմ, 90֊ականներին իրենց ծնողները չեն բացատրել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում... Երեխաները միշտ էլ կհասցնեն երազող լինել, բայց այսօր առաջնահերթ պետք ա հայ մնանք, հետո արդեն երազենք», - գրել է «Խեղափոխություն» եւ ««ՀեղաՇտկում» նախագծերի հեղինակ ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: